February 4, 2011

Ով պետք է գրի բիզնես գիրք


Բիզնես գիրքը պետք է գրվի բիզնեսմենի կողմից, ով ստեղծել և կառավարում է իր բիզնեսը:
Եթե բիզնեսի վերաբերյալ գիրքը գրվում է այլ հեղինակների կողմից, ապա բիզնեսի վերաբերյալ գիրքը դառնում է բիզնեսի տեսության վերաբերյալ գիրք:



Հայաստանում բիզնեսմենները գիրք գրելու ցանկություն, ժամանակ և այլ ռեսուրսներ չունեն: Ափսոս... Շատ մեծ և հետաքրքիր պոտենցիալ կա: Վերջին 20 տարիների ընթացքում  ինչ ամպեր ասես չեն կուտակվել հայ բիզնեսմենների գլխին, նրանք դժվար հաղթահարելի պատմությունների միջով են անցել, հաղթահարել են բազմաթիվ խոչընդոտներ: Այս ամենը լուրջ արժեք է, որը, ցավոք սրտի, կորում է, եթե չի գրանցվում որևէ տեղ:


Օրինակ, ո՞վ գիտի, թե որն է կառավարման հայկական մոտեցումը: Ոչ ոք: Կամ բոլորը` առանձին-առանձին: Բոլորը գիտեն, բայց ոչ-ոք չի կարող ասել, թե որն է հավաքական մոդելը: Տարօրինակ է, չէ՞: Այս ամենը մարդկանց գլխի մեջ է...
Պետք է գիրք գրել այս մասին:

«ԻՆՉՊԵ±Ս ՍԿՍԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Մարդկանց առաջին ռեակցիան գրքի վերնագիրը կարդալուց հետո ....
·         Ինչպե±ս...
·         Հայաստանու±մ
·         Հնարավոր է±
·         Անհնար է...
·         Ինչի± պետական բիզնես էլ ա լինում


Դու ի±նչ կասես:

5 comments :

  1. Իսկ բիզնես գիրք թարգմանելու հետ կապված կարող եք ասել ոնցա այդ ամեն ինչը արվում? Այսինքն պետքա հեղինակային իրավունքը չխախտելու համար նախ կապնվել հեղինակի հետ? իսկ եթե կենդանի չի? ու նման այլ հարցեր: Օրինակ, Роберт Кийосаки - "Богатый папа, бедный папа":

    Մի հարց էլ: Ոնցա արվում, որ թարգմանված գիրքը կամ նոր գրված գիրքը հայտնվումա գրախանութում, օրինակ հենց "Բուկինիստում" կամ "Նոյան տապանում": Ասենք, օրինակ, ես գիրք ունեմ գրած, ինչ պետք է անեմ?

    ReplyDelete
  2. Իհարկե, հեղինակային իրավունքների պաշտպանությունը կարևոր հարց է և պարտադիր է նրան հետևելը: Առաջին հերթին պետք է կապնվել հեղինակի կամ նրա շահերը պաշտպանող գործակալի հետ: Գործակալների դերում հիմնականում հանդես են գալիս համապատասխան հրատարակչատները: Հեղինակի մսհվան դեպքում, այդ իրավունքերը անցնում են նրա ընտանիքի անդամներին (եթե իհարեկ կտակով այլ բան նախատեսված չէ), ովքեր կարող են այդ իրավունքները փոխանցել նույն գործակալներին:

    Եթե դուք գիրք եք գրել ու ցանկանում եք այն հրատարակել ու վաճառել, ապա առաջին քայլը (մինչև գիրքը տպագրության հանձնելը ՀՀ գրապալատ դիմելն է` գրքի համար ISBN նույնականացման ծածկագիր ստանալու նպատակով: Գրապալատի վեբ-կայքն է www.book-chamber.am: Այնուհետև, կարող եք դիմել համապատասխան գրախանութների` վաճառքի հացրերը կագավորելու նպատակով: Գրախանութները հիմնականում բաց են բանակցությունների համար, եթե գրքի որակն ու բովանդակությունը համապատասխանում են ընթերցողների ակնկալիքներին:

    ReplyDelete
  3. Կարծում եմ արտասահմանյան գրականությունից թարգմանելով հայերեն գիրք գրելուց անհրաժեշտ է հաշվի առնել նրանց տնտեսության
    առանձնահտկությունները,զարգացման մակարդակները ու իրենց բիզնեմենի մենտալիտետն ու կերպարը, չպետք է ուղղակի թարգմանելով արտագրել այն ինչ գրված է այդ գրքերում այլ պետք է այդ ամենը համապատասխանեցվի ՀՀ ազգային տնտեսության առանձնահատկությունների,ՀՀ-ում բիզնես միջավայրի առանձնահատկությունների ու հայ բիզնեմենը կրթական մակարդակի ու մենտալիտետի հետ հենց այդ ժամանակ էլ այդ գրականությունը մատչելի կմարսվի Հայ բիզնես միջավայրի մասնակիցների կողմից

    ReplyDelete
  4. Norik, իմ կարծիքով, դա արդեն չի համարվի թարգմանություն, այլ ավելի շուտ սեփական աշխատանք: Կարելի է օգտվել մի շարք գրականություններից և ստեղծել սեփականը, ելնելով մենտալիտետից, իրական վիճակից, առանձնահատկություններից, այն ամենից, որ դուք նշել եք:

    ReplyDelete
  5. Գոյություն ունի երկու մոտեցում: Առաջին, թարգմանվում է այլ լեզվով հրատարակված գիրք` առանց որևէ փոփոխության: Երկրորդ, գրվում է նոր գիրք` հաշվի առնելով միջազգային փորձը և տեղական մոտեցումները: Երկրորդի լավագույն օրինակ կարող է ծառայել BSC-ի կողմից հրատարակված "Ինչպես սկսել սեփական գործ Հայաստանում" գիրքը: Այս գրքում ներկայացված են դասական մարքեթինգային գործիքները` հայկական օրինակներով: Կամ, բիզնես պլան մշակելու առանձնահատկությունները` ներկայացնելով հայկական որոշ ընկերությունների փորձը: Իհարկե, պետք է հաշվի առնվեն նաև ազգային առանձնահատկությունները:

    ReplyDelete