Եթե որոշեցիք կարդալ հոդվածը, ուրեմն շատ հավանական է, որ մտածում եք սկսել Ձեր բիզնեսը: Բայց որ ոլորտներն են, որտեղ նպատակահարմար է ներդնել գումար ճգնաժամի տարիներին: Ներկայացնում ենք մասնագետների կողմից ընտրված լավագույն 3-ը:
Երեխաներ
Դժվար տնտեսական պայմանները ստիպում են մարդկանց վերանայել իրենց արժեքները: Որո±նք են դրանք` թանկ մեքենաները, թանկ հանգիստը, ո'չ` երեխաները: Մարդիկ սկսում են ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ` սպառելով ավելի շատ ապրանքներ կապված երեխաների և նրանց ժամանցի հետ, օրինակ` տարբեր խաղեր: Բացի այդ, տեսնելով տնտեսական դժվար պայմանները, մարդիկ փորձում են պաշտպանել իրենց երեխաներին` զարգացնելով նրանց մտավոր ունակությունները: Ուրեմն գործ սկսեք այնպիսի ոլորտում, որը կբավարարի մտահոգ ծնողների այս ցանկությունը:
Հոբբի և Հանգիստ
Ճգնաժամի ընթացքում շատերն ազատ ժամանակ են ունենում, որը որոշում են ծախսել իրենց հաճելի զբաղմունքների վրա: Սակայն այս ոլորտում կարևոր է, որ առաջին հերթին ապահովեք մատչելիությունը: Կարող եք սկսել անվճար կամ ոչ թանկ տեղեկատվություն տալուց, թե ինչպես սկսել զբաղվել ինչ-որ կոնկրետ նոր հոբբիով: Նույնիսկ կարելի է անվճար դասընթաց կազմակերպել:
Խորհրդատվություն և աշխատանքի տեղավորման գործակալություն
Շատ կազմակերպություններ ստիպված են հրաժարվել իրենց անձնակազմի մի մասից ճգնաժամի պատճառով: Բայց նրանք ունեն մարդկանց կարիք աշխատանքները կատարելու համար և չեն պատրաստվում նոր աշխատակիցներ ընդունել: Դուք կարող եք առաջարկել Ձեր ծառայությունները որպես խորհրդատու կամ ժամանակավոր աշխատող: Կարող եք նաև հանդես գալ որպես միջնորդ. միևնույն ոլորտի պայմանագրային աշխատողների խումբ հավաքել և առաջարկել գործատուներին:
Մի քանի օրինակներ ճգնաժամի ընթացքում զգալի աճ ապահոված բիզնեսներից: 2008-2009թթ. Ռուսաստանում կտրուկ ավելացավ փոքրիկ, բնակարանների համար նախատեսված սեյֆերի վաճառքները: Պատճառն այն էր, որ բնակչությունը մասսայաբար բանկերից հանում էր փողերը և այն պահում բնակարանների սեյֆերում: Այդ նույն տարիներին, Բելգիայում ավելացավ փոքրիկ մոմերի վաճառքները: Պատճառն այն էր, որ գումարներ խնայելու նպատակով կտրուկ նվազեց ռեստորանների այցելուների թիվը, փոխարենը ավելացավ բնակարաններում կազմակերպվող ռոմատիկ ընթրիքների քանակը: Իսկ ինչ է պետք եվրոպացուն ռոմանտիկ ընթրիք կազմակերպելու համար:
ReplyDelete