Ինչու՞ որոշեցինք ստեղծել «Հայաստանի բիզնես աշխարհ»: Պատճառները շատ են, բայց նշենք հիմնականները: Առաջին հերթին, մեր մեծ ցանկությունը բիզնեսի իրացության 17 տարվա փորձը կիսելու բոլորի հետ: Երկրորդ, լսելու բոլորի կարծիքը բզինեսի, նրա խնդիրների և հեռանկարների վերաբերյալ: Երրորդ, ձևավորել հայ գործարարի կերպար: Գործարար, ով ազնիվ է և ստեղծագործ: Գործարար, ով արժեք է ստեղծում: Գործարար, ով պաշտպանում է իր իրավունքները:
Մեզ համար չափազանց կարևոր է այցելուների ակտիվ մասնակցությունը, մտքերի փոխանակում, ընդհանուր գործի մեջ յուրաքանչյուրի ներդրումը: Ձեր մեկնաբանությունները, առաջարկները, քննարկումները կարող են լինել նոր գաղափարների աղբյուր, նոր
մտածելակերպի ձևավորման հիմք, նոր մտահայացումների հարթակ:
Մենք ակնկալում ենք սկսնակ և գործող բիզնեսմենների, ուսանողների և ընդհանարապես բիզնեսով հետաքրքրվողների մշտական ներկայությունը «Հայաստանի բիզնես աշխարհ»-ում:
Գաղափարը հրաշալի է, իրականացման ուղիները` խճճված, իրականցնելու տրամադրվածությունը` վճռական!!! Հաջողություն!!!
ReplyDeleteՏրամադրվածությունը իսկապես վճռական է, քանի որ ետ քայլ անելու համար արդեն տարածք չկա: Շնորհակալություն ավելի ոգևորելու համար:
ReplyDelete