Վերջերս փորձում էինք բլոգից հղում անել ֆեյսբուքի մեր անձնական պրոֆայլներին և հայտնաբերեցինք, որ հասցեն բավական խճճված տեսք ունի, մոտավորապես այսպես. http://www.facebook.com/?ref=home#!/profile.php?id=1000004467549738 (սա կեղծ հասցե է, պարզապես օրինակ եմ բերում):
Մտածեցինք, թե կա՞ արդյոք հնարավորություն այս հասցեն ավելի պարզեցնելու: Եվ ահա թե ինչպես մենք դա իրականացրեցինք:
Մինչև քայլերին անցնելը, կուզենայի նկատել, որ պարզեցված հասցեն ունի հետևյալ առավելությունները.
Ահա և պատրաստ ենք, ուրեմն սկսենք (կարող եք միանալ, եթե կամենում եք).- Մանավանդ էջերի համար ունիկալ պարզեցված հասցեն զգալի ավելացնում է “Like” անողների և հետաքրքրվողների թիվը
- Խճճված հասցեն չի հիշվում, որի հետևանքով բացառվում է, որ այն կարողանանք միանգամից հավաքենք բրաուզերում
- Չպարզեցված հասցեն չունի բրենդային առանձնահատկություն:
- Մտեք ձեր ֆեյսբուքի հաշիվը
- Ձեր բրաուզերում հավաքեք http://www.facebook.com/username/ հասցեն և կբացվի մի էջ, որտեղ կառաջարկվեն հնարավոր տարբերակները:
- Կարող եք ընտրել առաջարկած տարբերակները, կամ ընտրել սեփական տարբերակը, ապա ստուգել առկայությունը:
- Հաստատելուց հետո անմիջապես ստեղծվում է ձեր պարզեցված անձնական հասցեն: Եթե նկատեցիք, ձեր բոլոր էջերի համար նույնպես կարող եք հասցեներ գրանցել` փոխելով մուտքի անունը (username): ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. անունը ընտրելուց հետո այլևս փոխել հնարավոր չէ, ուստի անհրաժեշտ է լավ մտածել: Հատկապես ձեր ընկերության էջերի համար, որոնք դուք կուզենաք բրենդավորել:
- Հաստատելուց հետո ձեր էջերի հասցեն կստանա մոտավորապես այսպիսի տեսք. www.facebook.com/companyname, որը կփոխարինի խճճված նախկին հասցեին:
Հուսով ենք, որ օգտակար եղանք և այս տեղեկությունները ձեզ պետք եկան:
No comments :
Post a Comment