Երբ մենք սկսեցինք մեր բլոգը, քննարկում էինք, թե ինչպես այն դարձնել հետաքրքիր, աշխույժ և ունենալ մշտական ընթերցողներ, ովքեր կմասնակցեն մեր քննարկումներին, կօգնեն բլոգը դարձնել օգտակար և արդիական:
Անդրադարձանք բլոգի անվանը, նպատակին, ընդհանուր կառուցվածքին, թեմաներին, ոճին, տեխնիկական խնդիրներին: Այս ամենը կարևոր էին` մեր ընթերցողների հետ հարազատանալու, մտերմանալու և միմյանց հետ արդյունավետ հաղորդակցվելու համար: Դրանց մենք կանդրադառնանք մեր հետագա գրառումներում, այսօր կուզենայինք ներկայացնել մի տեխնիկական խնդիր, որի լուծումը, հուսով ենք, կխրախուսի մեր ընթերցողներին մեկնաբանություններ թողնել մեր բլոգում` միաժամանակ օգուտ քաղելով դրանից:
Երբ դուք մեր նյութերը կարդալով մեր բլոգում թողնում եք ձեր արժեքավոր մեկնաբանությունը` մենք ցանկանում ենք փոխադարձորեն ձեզ հնարավորություն տալ արժեքավոր հղում ստանալու դեպի ձեր վեբ կայքը: Երբեմն դուք հենց դրա համար էլ այցելում եք մեզ, որպեսզի մեզնից ստանաք այդ հղումը:
Սակայն պարզվում է, որ օրինակ Blogger պլատֆորմը մեկնաբանությունների համար լռելյայն ունի no-follow հատկանիշը, որը որոնման համակարգերին հուշում է “չհետևել” (no follow) ձեր մեկնաբանություններում թողած վեբ կայքի հասցեին, ուստի ձեր վեբ կայքը չի ստանում արժեքավոր հղում և վարկանիշ: Այս no-follow հատկանիշը գործածության մեջ է մտել 2005 թվից, որպեսզի հնարավորինս նվազեցնի spam մեկնաբանությունները:
Սակայն այսօր Blogger-ում մենք կարող ենք վերահսկել մեկնաբանությունները, նախքան դրանց տպագրելը: Ուստի գերադասեցինք հանել այդ հատկանիշը` խրախուսելով ձեզ, որ խոսեք մեզ հետ ձեր մեկնաբանություններով. Եվ ահա թե ինչպես մենք դա կատարեցինք.
1. Մտում ենք բլոգի խմբագրման մասը
2. Edit HTML բաժնում, նախքան որևէ գործողություն սկսելը պահպանում ենք մեր HTLM-ի օրինակը, որպեսզի որևէ սխալի դեպքում մեզ մոտ լինի կոդի բնօրինակը
3. Նշում ենք Expand Widget Templates
4. Ctrl-F – ով փնտրում ենք rel='nofollow'
5. Կան մի քանի rel='nofollow' հատկանիշներ. պետք է ընտրել մեկնաբանություններին վերաբերող մասը (comment)
Նա ահա այսպիսի տեսք պիտի ունենա

6. Ջնջում ենք rel='nofollow'<img expr:src='data:comment.favicon' height='16px' style='margin-bottom:-2px;' width='16px'/> </b:if> <a expr:name='data:comment.anchorName'/> <b:if cond='data:blog.enabledCommentProfileImages'> <data:comment.authorAvatarImage/> </b:if> <b:if cond='data:comment.authorUrl'> <a expr:href='data:comment.authorUrl' rel='nofollow'><data:comment.author/></a> <b:else/> <data:comment.author/>
7. Պահպանում ենք “Save Template”
Այսպիսով մենք խրախուսում ենք մեր ընթերցողներին. սիրով սպասում ձեր մեկնաբանություններին. դրանք նաև արժեքավոր հղում կբերեն դեպի ձեր վեբ կայքը:
Այսպիսով մենք խրախուսում ենք մեր ընթերցողներին. սիրով սպասում ձեր մեկնաբանություններին. դրանք նաև արժեքավոր հղում կբերեն դեպի ձեր վեբ կայքը:
Ինչ կասեք J
Նմանատիպ հոդվածներ.
Ձեր կայքը վարելու ղեկը մի հանձնեք ծրագրավորողներին
Ինչպես ստեղծել ունիկալ պարզեցված հասցեներ ֆեյսբուքի պրոֆայլներում և էջերում
Նմանատիպ հոդվածներ.
Ձեր կայքը վարելու ղեկը մի հանձնեք ծրագրավորողներին
Ինչպես ստեղծել ունիկալ պարզեցված հասցեներ ֆեյսբուքի պրոֆայլներում և էջերում
Հոդվածը բավականին հետաքրքիր էր:
ReplyDeleteԿարծում եմ, նմանատիպ հոդվածներում ավելորդ չի լինի ավելացնել որոշակի նկարներ (screenshot). Ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան մի քանի անգամ կարդալ :))
Վահագ
Շնորհակալություն լավ խորհրդի համար :) Հետագայում անպայման հաշվի կառնենք
ReplyDeleteՇնորակալություն խորհրդի համար
ReplyDelete