April 8, 2011

Հայկական տուրիզմի թանգարանի ոչ հաճելի նմուշները


Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Այս արտահայտությունը Խորհրդային Հայաստանի տուրիզմի ոլորտի հիմնական կարգախոսն էր: 
Այս մոտեցումը, ցավոք սրտի, դեռ արդիական է: Ցավոք սրտի, քանի որ շատ հարցեր դեռ լուծված չեն, չնայած դրանց հրատապությանն ու կարևորությանը: Ցավոք սրտի, շատ հարցեր դեռ մնացել են բաց երկնքի տակ…

Օրինակ, տուրիստների սպասարկման որակը ռեստորաններում, տեսարժան վայրերում և այլուր: Իսկ ի՞նչ կասեք այդ նույն տեսարժան վայրերի մաքրության վերաբերյալ: Չենք էլ խոսում որոշ տուրստական գործակալությունների ոչ-պրոֆեսիոնալ գործելաոճի մասին: Կատարված սխալները վերլուծելով` մենք կարող ենք բարձրացնել մեր սպասրկման մակարդակը:

Մենք մեզ համարում ենք հյուրընկալ ժողովուրդ: Ո՞վ կարող է ժխտել դա: Ոչ ոք, քանի դեռ այդ հյուրընկալությունը անձնական հարաբերությունների հարթության վրա է:  Այն պահին, երբ այն վերածվում է բիզնեսի, մենք համարյա անտեսում ենք այդ հյուրընկալությունը:

Նովրուզի օրերին Հայաստանը ողողվում է Իրանից ժամանած տուրիստներով: Դա լավ է, թե՞ վատ: Իհարկե լավ է, քանի որ աշխարհի վրա կա մի երկիր ի դեմս Իրանի, որոնց բնակիչների համար Հայաստանը համարվում է իրենց Նոր տարին նշելու վայր: Չեմ էլ խոսում այն գումարների մասին, որ ծախսվում են Հայաստանում: Իսկ նկատել ե՞ք Երևանի որոշ բնակիչների բացասական վերաբերմունքը այդ երևույթին:
<<Եկել են լցվել Երևանով մեկ>>, <<Հլա դրանց վիճակը…>> և նմանատիպ արտահայտություններ կլսեք ամենուրեք: Ահա և մեր հյուրընկալությունը:
Մեկ այլ օրինակ, երբ գերմանացի տուրիստների խումբը ժամանում է Հայաստան աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկին ծանոթանալու համար ու տեսնում փողոցները ծխախոտով  աղտոտող երիտասարդներ, երթևեկության կանոններն աջուձախ խախտող վարորդներ, դժգոհ դեմքերով մատուցողներ և այլն, և այլն: Ու՞ր մնաց մեր հյուրընկալությունը:

Իսկ ինչ ասենք մեծ թվով տուրիստական գործակալությունների մասին, որոնց երևակայությունը սահմանափակվում է Գառնի, Գեղարդով, Նորավանքով և 1-2 այլ տեսարժան վայրերով: Փորձում ենք արագորեն սպառել ծրագիրը, խմբին ուղարկել օդանավակայան և սպասել հաջորդ խմբին: Նորից Գառնի, Գեղարդ… Այ քեզ հյուրասիրություն:

Դե պետական պաշտոնյաներն էլ ժամանակ առ ժամանակ ներկայացնում են տուրիզմի ոլորտի ձեռքբերումներն ու հեռանկարները` համեմելով իրենց ելույթները տարաբնույթ և զարմանալի թվերով: Օրինակ, իմ եղբայրը, ով այլ երկրի քաղաքացի է և տարին 4-5 անգամ այցելում է Հայաստան, մեր երկրի տուրիստների քանակը ավելացնում է այն նույն 4-5-ով (չնայած նա տուրիստ չէ): Բայց դե սա էլ հյուրընկալության մի ձև է. մեկ մարդուն հաշվառել մի քանի անգամ: Դե մենք տուրիստներին 4-5 անգամ ավելի ենք հարգում:

Տպավորություն է ստեղծվում, թե համատարած մրցույթ է, թե ինչպես անել, որ մեկ անգամ Հայաստան այցելած տուրիստը նույնիսկ չմտածի մյուս անգամ ևս այցելելու մասին:
Իսկապես, Հայաստանի թանգարան է բաց երկնքի տակ: Ցավոք սրտի այդ թանգարանի նմուշները միշտ չէ որ գոհացնում են մեզ: Ավելի ճիշտ, Հայաստան այցելող տուրիստներին:http://bsc.am/

3 comments :

  1. Լավ հոդված էր: Շատ կուզենայի որ ազատվեինք, մասնավորապես պարսիկների հանդեպ անհանդուրժողականությունից: Ամեն մի ազգ, ամեն մի մարդ մի ձև է: Պետք է կարողանալ ընդունել բոլորին այնպես, ինչպես նրանք կան, ոչ թե ընդունել միայն այնպիսիներին, որոնք մեզ դուր են գալիս կամ մեր նման են:

    ReplyDelete
  2. Շնորհակալություն դրական կարծիքի համար: Սկսենք նրանից, որ մեզ նմանը չկա: Ամեն ազգ իր յուրահատկություններն ունի: Երկրորդ, եթե ուզում ենք տուրիզմը զարգացնել, ապա պետք է հանդուժող լինենք բոլոր ազգերի նկատմամբ, լինի պարսիկ, ուզբեկ, հնդիկ կամ արաբ: Երրորդ, նրանք գումար են ծախսում Հայաստանում: Չորրորդ, վերջապես պետք է փորձենք լինել համաշխարհային զարգացումների ընթացքի մեջ, թե պարփակվենք մեր կաղապարում???

    ReplyDelete
  3. Bravo!
    Shat dipuk hodvac er..ughaki nam hodvacner grvum en bavakanin hachax..bayc ayd hodvacner@ haskanum u gnahatum en en mardik voroncq aranc nman hodvacneri el lav en patkeracnum drutyunn u haskanum en inch e katarvum..isk ay nranq, ovqer petqa daser qaghen nman hodvacneric ev hetevutyunner anen, nranc iski chi el hetaqrqrum vorpeszi Hayastanum turizm zargana.. isk ayd turizm@ zarganalu hamar petq e vorpeszi arajin@ mardkanc gitakcutyan ej ban poxvi. Mec popoxutyunner en anhrajhesht mardkanc ugheghnerum. Jhamanakakic ashxarhum xelaci ev kargapah jhoghovurdner@ haskacel en vor ete uzum en barekecik vorakyal kyanqov apren petq e hogatar linen bnutyan nkatmab, mardamot linen unecac@ arjhevoren u zargacnen..isk menq da hastat karogh enq, ete mardik stapven u haskanan dra karevorutyunn u nshanakutyun@..es karcum em vor mer nerkais ANHUSADROGH, ANMXITAR vichak@ galis e mardkanc TGITUTYUNIC. Margik tgitutyun@ da chariq e!!
    Menq shat enq meghadrum karavarutyan@, ayo, shat jhamanak teghin, ardaraci, bayc menq inqners petq e ushadrutyun dardznenq inqners mez..mi hat inqners mez naenq.. ays dzevov ete sharunakecinq menq mnalu enq lusancqic durs..amen inchum. Aranc ayn el menq hima ashxarhum ev taracasharjanum "outsider" enq handisanum.
    Es koch em anum bollor mardkanc, hay jhoghavrdin, stapvelu. Mardik xndrum em haskacqe vor shat baner henc mezanic e galis. Inch canum enq en el hndzum enq.. amen inch orinachap e.

    ReplyDelete