May 30, 2011

Հավասար մրցակցային դաշտը Հայաստանի տնտեսության կտրուկ աճի երաշխավոր

Եթե Հայաստանի տնտեսությունում մրցակցային դաշտը լինի հավասար, ազնիվ, առանց որոշ մարդկանց տրվող արտոնությունների, ապա տնտեսությունը կտրուկ աճ կապրի: Աճ, որը երաշխավորված է բոլորի համար հավասար բիզնես-միջավայրի պայմաններում:

May 25, 2011

Բլոգ – զվարճություն, թե՞ բիզնես. 5 կարևոր ցուցանիշներ

Ահա արդեն չորս ամիս է գործում է www.doing-business-in-armenia.com բլոգը:  Շնորհակալություն մեր ընթերցողներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցում են մեր քննարկումներին` թե' բլոգում, թեFacebook-ի Բի Էս Սի ընկերության էջում մեկնաբանություններ թողնելով:

Քանի որ մեր բլոգը կորպորատիվ բլոգ է, «Բի Էս Սի» ընկերության աշխատակիցները մասնակցում են բովանդակության ձևավորմանը: Եվ այսօր, որպես ընկերություն, մենք ցանկանում ենք իմանալ, թե արդյո՞ք հաջողակ է մեր բլոգը և արդյոք ճիշտ ուղու վրա ենք: Այն, ինչի մասին մենք կխոսենք այս հոդվածում թե մենք, թե ցանկացած բլոգի հեղինակ կարող է հաշվի առնել իր բլոգի հաջողությունը նշելու համար:

May 18, 2011

Որքա՞ն արժե աշխատուժը

Անվիճելի է, որ ցանկացած աշխատող, որին ընդունում ենք աշխատանքի, պետք է մի քանի անգամ ավելի օգուտ տա ընկերությանը, քան նրա վրա արվող ծախսերն են: Հարց է առաջանում, ինչպե՞ս ճիշտ հաշվել,  որքան արժե աշխատուժը:

May 17, 2011

Զարգացո՞ւմ, թե՞ լճացում


Գյուղատնտեսությունը բաղկացած է մի քանի ենթաոլորտներից, որոնցից ամենագրավիչներից մեկը ջերմոցային տնտեսություններն են:  Մինչև 1980-ականները այս ճյուղը բավականին զարգացած էր Խորհրդային Հայաստանում: Խորհրդային Հայաստանի վերջին տասնամյակում, սակայն, այդ ոլորտն անկում ապրեց` իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության հետևանքով: Ջերմատնային տնտեսությունները սկսեցին զարգանալ անկախության առաջին տարիներից: Սակայն նորանոր խոչընդոտները լրացուցիչ խնդիրներ են ստեղծում ենթաոլորտի զարգացման համար: Հիմնական խոչընդոտը ջերմոցներում օգտագործվող ներկրվող տնկիների և սածիլների համար սահմանված մաքսատուրքն ու սահմանի վրա գանձվող ԱԱՀ-ն է: