May 25, 2011

Բլոգ – զվարճություն, թե՞ բիզնես. 5 կարևոր ցուցանիշներ

Ահա արդեն չորս ամիս է գործում է www.doing-business-in-armenia.com բլոգը:  Շնորհակալություն մեր ընթերցողներին և բոլոր նրանց, ովքեր մասնակցում են մեր քննարկումներին` թե' բլոգում, թեFacebook-ի Բի Էս Սի ընկերության էջում մեկնաբանություններ թողնելով:

Քանի որ մեր բլոգը կորպորատիվ բլոգ է, «Բի Էս Սի» ընկերության աշխատակիցները մասնակցում են բովանդակության ձևավորմանը: Եվ այսօր, որպես ընկերություն, մենք ցանկանում ենք իմանալ, թե արդյո՞ք հաջողակ է մեր բլոգը և արդյոք ճիշտ ուղու վրա ենք: Այն, ինչի մասին մենք կխոսենք այս հոդվածում թե մենք, թե ցանկացած բլոգի հեղինակ կարող է հաշվի առնել իր բլոգի հաջողությունը նշելու համար:

Բլոգերը միայն պարզ վեբ կայքեր չեն, և նրանց համար ավանդական “այցելուների թիվ” հաշվարկելը շատ պարզունակ է:  Սակայն բլոգերը ունեն հաջողության չափորոշիչներ:  Դրանք թվերն են, որ ցույց են տալիս, թե արդյո՞ք մենք հասնում ենք այն նպատակին, ինչի համար սկսել էինք այս ամենը:  Այլ կերպ ասած դրանք բլոգի “կատարողականը” գնահատող թվեր են:  Եվ ո՞րոնք են դրանք:
 
Նախևառաջ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր վեբ կայք, ներառյալ կորպորատիվ բլոգները, պետք է ունենան հստակ բիզնես նպատակներ:

Վերցնենք ահա այսպիսի մի մոդել.

Իսկ այժմ ավելի մանրամասն ծանոթանանք որոշ ցուցանիշների:


1. Բլոգի համար կարևոր են ընթերցողները, ինչպես նաև բովանդակության բազմազանությունը


Դրա համար մենք հաշվարկում ենք 1 ամսում կատարված.

a.       Գրառումների թիվը

b.      Կատեգորիաների բազմազանությունը

c.       Մեկնաբանությունների թիվը

Այս հարցում շատ կարևոր է հետևողականությունը:  Դա է մեր բլոգի պարբերական այցելությունների ապահովման գրավականը:


2. Այցելուներ, սակայն շատ կարևոր է ունենալ մշտական ընթերցողներ: 


Բլոգի այցելուները կարևոր են, բայց ավելի կարևոր են մեզ համար մեր մշտական բարեկամները, ովքեր միշտ կրկնակի ու եռակի անգամներ այցելում են, և կարդում են մեր բոլոր հոդվածները:

Օրինակ` երբ բոլոր այցելուների մոտ 61%-
ը անմիջապես լքում է մեր բոլգի էջերը, ապա մեր մշտական այցելուները մնում են և ընթերցում են մեր գրառումները:  Ի տարբերություն մնացած այցելուների` նրանք մեզ մոտ մնում են միջինում 17 րոպե և նրանք այցելում են միջինում 5 էջ:  Անգնահատելի անձինք են նրանք մեզ համար:




3.Խոսակցություններ


Բլոգի իմաստը մեկնաբանություններն են, խոսակցությունները:
Խոսակցությունների տոկոսը = է այցելուների մեկնաբանություններ/ բաժանած գրառումների թվի:

Օրինակ` եթե մենք ունենք 18 գրառում և 28 մեկնաբանություն, ապա մեր խոսակցությունը = 28/18 = 1.5 –ի:  Հմմմ....պետք է ավելացնել:

Այս հաշվարկը ցույց է տալիս, թե որքան շփվող ենք մենք և որքան հետաքրքիր է մեր բովանդակությունը մեր ընթերցողի համար: 


4. Տարածման տոկոսը


Սա այն մասին է, թե որքան ընկերներ ունենք մենք մեր բնագավառում, ովքեր հղումներ են կատարում մեր բլոգին և նրա առանձին գրառումներին:  Մեր ընկերներից է օրինակ Հաջողության բլոգը:  Մենք պատրաստ ենք հարաբերությոիններ հաստատել նրանց և այլ բլոգ ունեցող գործընկերների հետ:


5.Օգուտները


Եվ վերջապես մենք պետք է մտածենք գումարների մասին J:  Այս ցուցանիշը հաշվարկվում է տարբեր անալիտիկ համակարգերում` ցույց տալով այն գումարները, որ թե' բլոգը, թե' նրա յուրաքանչյուր գրառումը բերում է ընկերությանը:
Սակայն կան նաև չհաշվարկվող օգուտներ, ինպիսին են` հաճելի նամակները, ակտիվ մեկնաբանությունները:  Այնպես որ, մենք սպասում ենք ձեր մեկնաբանություններին:

6 comments :

  1. BSC-ի հարգելի բլոգերներ: Շատ լավ բլոգ է: Օգտակար նյութեր, հետաքրքիր փաստեր, արդիական մոտեցում: Շարունակեք նույն կերպ:

    ReplyDelete
  2. Շնորհակալ ենք, Հայկ: Սպասում ենք նաև ձեր արձագանքներին: Մեր մղիչ ուժը մեր ընթերցողներն են:

    ReplyDelete
  3. Բիզնեսին նվիրված լավագույն բլոգներից մեկն է: Եվ ամենակարևորը այն է, որ բլոգում գրառումներ անում են թեմայից իրոք հասկացող մարդիկ: Հետագա հաջողություններ:

    ReplyDelete
  4. Շնորհակալ ենք: Ոգևորիչ խոսքեր են: Անընդհատ ձգտում ենք արդիականացնել թեմաները: Իհարկե Հաջողության բլոգից էլ շատ բաներ ունենք սովորելու: Սա այն դեպքն է, որ իրար հետ կարող ենք անել ավելին, քան միայնակ:

    ReplyDelete
  5. Առաջին անգամն եմ մտնում, գերազանց կայք է: Շնորհակալություն Ձեզ կատարած աշխատանքի համար, այս բլոգը մնայուն արժեք է, համոզված եմ:

    ReplyDelete
  6. Բարի գալուստ մեր բլոգ :) Շնորհակալություն լավ կարծիքի համար: Շատ ուրախ ենք, որ բլոգը հետաքրքրություն է առաջացնում և ծառայում է իր նպատակին:

    ReplyDelete