Անվիճելի է, որ ցանկացած աշխատող, որին ընդունում ենք աշխատանքի, պետք է մի քանի անգամ ավելի օգուտ տա ընկերությանը, քան նրա վրա արվող ծախսերն են: Հարց է առաջանում, ինչպե՞ս ճիշտ հաշվել, որքան արժե աշխատուժը:
Շատերի կարծիքով դա շատ հեշտ է և կազմված է.
- Աշխատավարձ
- Պարգևավճարներ և բոնուսներ
- Եկամատահարկ և սոցիալական վճարներ
- Թրեյնինգների և վերապարտաստման գումարներ
- Հավելավճարներ` ապահովագրություն, բջջային հեռախոս, կորպորատիվ հավաքույթներ, ավտոմեքենա և այլն
- Անուղղակի ծախսեր` տարածքի վարձակալություն, օդափոխություն, ջեռուցում, սուրճ և այլն:
Վեց ակնհայտ կետեր, որոնք բավարար չեն իրականությունը ներկայացնելու համար:
Իրականում ի՞նչ կարելի է, նույնիսկ անհրաժեշտ է ավելացնել այս վեց կետերին: Երբևէ հաշվե՞լ եք, թե աշխատողի վատ աշխատանքի պատճառով որքան հաճախորդ և հետևաբար որքան չստացված շահույթ է կորցնում ընկերությունը: Այս երևույթը կարող է տեղի ունենալ նույնիսկ հեռախոսային ոչ գրագետ խոսակցության արդյունքում:
Երբևէ հաշվե՞լ եք, թե որքան վնասներ է կրում ընկերությունը աշխատողի արած սխալները ուղղելու համար: Ընկերությունը ծախսեր է անում աշխատողի խոտանված, անորակ արտադրանքի դիմաց, իսկ աշխատողը շարունակում է իր սխալները թույլ տալ:
Կամ առավել հաճախ հանդիպող մի երևույթ, երբ ղեկավարը, ցանկանալով խուսափել այդ սխալներից, ենթակայի աշխատանքի մի մասը անձամբ է կատարում: Այս դեպքում ևս գործ ունենք «քողարկված ծախսերի» հետ, որոնք փորձենք թվայնացնել:
Ենթադրենք Ղեկավար Ա-ն բացի իր անմիջական պարտականություններից կատարում է նաև Աշխատող Բ-ի ֆունկցիաները, որոնց վրա ծախսում է իր ընդհանուր աշխատաժամանակի 20%-ը:
Ղեկավար Ա-ի ամսական աշխատավարձը կազմում է 400,000 ՀՀ դրամ
Աշխատող Բ-ի ամսական աշխատավարձը կազմում է 100,000 ՀՀ դրամ
Որքա՞ն քողարկված կորուտներ է ունենում ընկերությունը:
Քողարկված ծախսը կազմում է 80,000 դրամ(400 000-ի 20%-ը) - 20,000 դրամ (100 000-ի 20%-ը) = 60,000 դրամ ամսական: Տարեկան դա կկազմի 60,000*12=720,000 դրամ:
|
Դրան կավելանա նաև Աշխատող Բ-ի 20,000 դրամը (Այն չկատարված ֆունկցիաների համար, որոնք կատարել է իր փոխարեն Ա-ն):Տարեկան կկազմի 240,000 դրամ:
|
Ղեկավար Ա-ն չի կատարել իր անմիջական ֆունկցիաների 20%-ը` 80,000 դրամ: Տարեկան կկազմի 960,000 դրամ:
|
Արդյունքում ընկերությունը տարեկան 1,920,000 դրամի «քողարկված կորուստներ» է ունենում:
|
Կարելի է նաև ավելացնել այն ժամանակը, որ երբեմն ստիպված է լինում ղեկավարը ծախսել ենթականերին այն բաները սովորեցնելու համար, որոնք նրանք պետք է իմանային, ենթակաների կոնֆլիկտները հարթելու, անձնական պրոբլեմները լսելու և այլնի համար:
Հուսով եմ, որոշ չափով հստակեցրեցի, թե իրականում որքան արժե «աշխատուժը», որքան «քողարկված» ծախսեր գոյություն ունեն, որոնք էական դերակատարում ունեն ընկերության գործունեության մեջ :)
Շատ հետաքրքիր մոտեցում է: Երբեք չէի մտածի, թե ինչքան կուրսուսներ ունենք: Շնորհակալություն լավ գաղափարների համար:
ReplyDeleteՆշված կորուստների պատճառներին կցանկանայի ավելացնել նաև աշխատակիցների ուշացումները: Քանի որ մեր ընկերությունը (FlexAp) մշակել է Աշխատակիցների Հաճախումների Կառավարման Համակարգ, մենք կատարել ենք հաշվարկ, ըստ որի, եթե ընկերությունում աշխատում են 50 աշխատակից, ովքեր աշխատում են շաբաթական 40 ժամ և ստանում են միջինում ամսական 150 000 ՀՀ դրամ աշխատավարձ, ապա օրական 15 րոպե ուշացման դեպքում այդ ընկերությունը տարեկան կորցնում է մոտ 2 800 000 ՀՀ դրամ:
ReplyDeleteՀետաքրքիր է, քանի ընկերությունների տնօրեններ են այս մասին մտածել?
ReplyDeleteԵթե շատ խորանանք, ապա պետք է հաշվարկել աշխատաժամանակի այն հատվածները, որոնց ժամանակ աշխատակիցները ֆիզիկապես գտնվում են աշխատավայրում, սակայն իրենց պարտականություններով չեն զբաղվում: Մասնավորապես, սոցիալական ցանցեր, չափից ավելի շատ անձնական խոսակցություններ, ձգձգված ընդմիջումներ, և այլն, և այլն:
ReplyDelete"Կարելի է նաև ավելացնել այն ժամանակը, որ երբեմն ստիպված է լինում ղեկավարը ծախսել ենթականերին այն բաները սովորեցնելու համար, որոնք նրանք պետք է իմանային, ենթակաների կոնֆլիկտները հարթելու, անձնական պրոբլեմները լսելու և այլնի համար:"
ReplyDeleteԵս չհասկացա,բա ղեկավարի բանուգործն ի՞նչ ա:
Blogger-ը վերջապես վերականգնվեց: Լավ հոդված է, հետաքրքիր մոտեցում: Արժե մտածել այս մասին:
ReplyDeleteմի բանը երկու անգամ եք հաշվել. կոնկրետ երկրորդ կետը ավելորդա հաշված
ReplyDeleteԵրկրորդ կետով մենք հաշվել ենք պարապուրդի արժեքը, այսինքն` աշխատող Բ-ն իրականում չի կատարել իր աշխատանքը, սակայն ստացել է այդ աշխտանքի համար հասանելիք աշխատավարձի իր մասը(20,000 դրամը): Իսկ աշխատող Ա-ն այդ ժամանակ իրականացրել է աշխատող Բ-ի պարտականությունները(20,000դրամ) և չի կատարել իր պարտականությունները, որոնց արժեքը 80,000 դրամ է: Հետևաբար` ոչ թե երկու անգամ է հաշված այդ ծախսերը, այլ ընկերությունը իրականում կրկնակի ծախս է ունենում :
ReplyDeleteԻսկ ինչու եք հարցին միակողմանի նայում: Դուք հաշվարկել եք գործատուի կորուստները, իսկ աշխատողների շահերը?
ReplyDelete