Եթե Հայաստանի տնտեսությունում մրցակցային դաշտը լինի հավասար, ազնիվ, առանց որոշ մարդկանց տրվող արտոնությունների, ապա տնտեսությունը կտրուկ աճ կապրի: Աճ, որը երաշխավորված է բոլորի համար հավասար բիզնես-միջավայրի պայմաններում:
Թե ինչ է նշանակում հավասար մրցակցային պայմաններ, ավելորդ է քննարկել կամ ևս մեկ անգամ սահմանել: Բերեմ միայն մեկ նախապայման. բոլորը հավասար են օրենքի առջև: Օրենքը խաղի սահմանված կանոններն են: Նշանակում է` խաղի կանոնները նույնն են բոլորի համար:
Պատկերացնու՞մ եք, ֆուտբոլի խաղի ընթացքում կանոնները անընդհատ փոխվեն: Օրինակ, ձեռքով խփված գոլը համարվի օրինական, քանի որ գոլ խփողը շատ փող ունի, կամ խաղի դատավորը նրա ընկերն է, կամ միայն ինքը իրավունք ունի ձեռքով գոլ խփել: Մնացածերին, այդ արարքի համար ուղղակի կարմիր քարտ են ցույց տալիս: Անարդար է, չէ՞:
Այո', անարդար է: Քանի որ հայ ձեռներցները տիրապետում են փայլուն մտքի, աշխատասեր են, ստեղծագործ: Այս մասին արդեն գրել եմ “Հայ բիզնեսմեններն ուրիշ են…” հոդվածում: Եվ այս տեսակի հնարավորությունները սահմանափակ են Հայասատում: Ինչու՞ են հայերը հաջողակ արտասահմանում: Միջին ունակությունների տեր հայ գործարարը լուրջ հաջողությունների է հասում կամայական երկրում: Իսկ Հայաստանու՞մ: Դե բոլորս էլ գիտենք, թե ովքեր են կամ ինչ միջոցներով են Հայաստանում հաջողությունների հասում “բիզնես” անելով:
Հիմա բոլորը սպասում են: Սկսվել է բարեփոխումների հայտարարման մի ժամանակաշրջան: Իսկ բոլորը սպասում են, թե երբ են այդ հայտարարությունները գործի վերածվելու:
Այս անգամ կարծես ամեն ինչ ավելի լուրջ է: Կարծես ցանկություն կա: Ինձ չեն հետաքրքրում դրդապատճառները: Ինձ հետաքրքրում է այս ամենի արդյունքը: Իսկ եթե արդյունքում ունենանք իսկապես հավասար բիզնես միջավայր, կանոններ, որոնք նույն են բոլորի համար, ապա հավատացնում եմ, որ շատ կարճ ժամանակում հայ գործարարները իրենցը կասեն: Ավելի շուտ` իրենցը կանեն:
здоровый пациент имеет нормальную температуру, здаровый рынок - нормальные цены. H. Ford
ReplyDelete