Այսօր մենք բոլորս սկսել ենք կառուցել վեբ կայքեր, և Հայաստանում լավ վեբ կայք մշակող ընկերություններ շատ կան: Որոշ ընկերություններ կառուցում են "բրոշյուր կայքեր", իսկ ոմանք հարյուր հազարավոր դրամներ են ծախսում գրավիչ, դինամիկ, վերջին տեխնոլոգիաներով կայքեր ձևավորելու համար: Բոլորիս ձգտումն է լավագույն ձևով ներկայանալ ինտերնետային միջավայրում, շահել առաջին տեղը, ունենալ հաջող ինտերնետային բիզնես: