June 28, 2011

Ճակատագրական սխալներ ինտերնետ բիզնեսում

Այսօր մենք բոլորս սկսել ենք կառուցել վեբ կայքեր, և Հայաստանում լավ վեբ կայք մշակող ընկերություններ շատ կանՈրոշ ընկերություններ կառուցում են "բրոշյուր կայքեր", իսկ ոմանք հարյուր հազարավոր դրամներ են ծախսում գրավիչ, դինամիկ, վերջին տեխնոլոգիաներով կայքեր ձևավորելու համարԲոլորիս ձգտումն է լավագույն ձևով ներկայանալ ինտերնետային միջավայրում, շահել առաջին տեղը, ունենալ հաջող ինտերնետային բիզնես:

Սակայն այս ամբողջ մրցավազքը ավարտվում է այն պահին, երբ ընդամենը բովանդակությունը ներմուծվում է կառուցվող կայքի էջերումԱյնուհետև կայքի հասցեն գրվում է բրոշյուրների և բիզնես քարտերի վրա, տպագրվում է բաներների և գովազդային պաստառներինԵվ մենք գոհունակությամբ նշում են. «Մենք ունենք նոր վեբ կա~յք»: 

Անցնում է մի քանի ամիս, սկսվում են դժվարություններ, գլխացավանքներ. էջը կախվեց, ֆորման չի բացվում, նկարները փչացել են, մենյուն պետք է փոխել...


Եվ կայքը դառնում է ոչ թե բիզնես շահելու գործիք, այլ ծախս:  Եվ ընկերությունները աստիճանաբար «լքում են» իրենց կայքը և հարցնելիս միայն ասում. «Կայք ունենք, բայց դե պետք է փոխել»:

Հնարավոր է այս վիճակից խուսափել և կայքը դարձնել շահեկան միջոց` գումարներ աշխատելու համար: Այսօր մենք կանդրադառնանք 7 ճակատագրական սխալների, որոնք ուղղելով` կարող ենք խթանել մեր գործունեությունը ինտերնետում:

Սխալ 1. Քայլում ենք ինտերնետում  առանց որոշակի նպատակի
Կայքը, որպես բիզնեսի խթանման գործիք, պետք է ծառայի մեր ընկերությանը և կոնկրետ տնտեսական օգուտներ տա մեր բիզնեսին: Արդյոք կառուցու՞մ ենք մեր բիզնեսի և վեբ կայքի վերլուծական մոդելը: Եթե չեք կարդացել մեր գրառումները «Հայաստանի բիզնես աշխարհը» բլոգի մասին Բլոգ – զվարճություն, թե՞ բիզնես. 5 կարևոր ցուցանիշներ հոդվածը, կարող եք այցելել և ընթերցել: Այդտեղ մենք ներկայացրել ենք մեր բլոգի նպատակները:
Ճիշտ ձևակերպված նպատակները կարող են միլիոնավոր դրամների օգուտ բերել մեր բիզնեսին:

Սխալ 2. Ֆլեշը բացվում է, իսկ հաճախորդը սպասում
Սա տեխնոլոգիայի սխալը չէ, այլ մերը: Արդյո՞ք դանդաղ բացվող անիմաստ ֆլեշները ավելացնում են մեր բիզնեսի տնտեսական օգուտները: Երևի մենք ենթադրում են, թե մեր կայքը հեռուստացույցի էկրան է, և մեր հաճախորդները գալիս են լույսեր, թարթումներ և գույների խաղ նայելու:  Այդ գեղեցիկ էֆեկտները կարող են «սպանել» մեր բիզնեսը:


Սխալ 3. Չունենք հաճախորդի լեզվով հաճախորդի հետ խոսող, հաղորդակցվող բլոգ
Այսօր բլոգը հաճախորդի առջև պարտավորություն է: Դա հնարավորություն է առիթ տալ նրան արտահայտվելու, խոսելու, բողոքելու, կամ գոհունակություն հայտնելու:  Բլոգի անկաշկանդ միջավայրում մենք կարող ենք խորհրդակցել, կարծիքներ փոխանակել, համագործակցել, միմյանց գովազդել: Մեր Ինչպես ավելացնել բլոգ մեկնաբանություններ հոդվածում մենք խոսում ենք բլոգի հետ կապված խնդիրներից ամենակարևորի մասին: Բլոգզվարճություն, թե՞ բիզնես. 5 կարևոր ցուցանիշներ նույնպես վերաբերում է ինտերնետային բիզնեսի այս կարևոր բաղադրիչին:

Սխալ 4. Բղավում ենք Facebook-ում կամ այլ սոցիալական կայքերում
«Բացել ենք նոր խանութ, համեցե'ք»:  «Նայե'ք այս հոդվածը մեր մասին»: «Նոր ծառայություն մեր ընկերությունում»: «Մեր ընկերությունը այսօր ցուցահանդեսում է»: «էժան հյուրանոց, պատվիրե'ք»: «Մեր ընկերությունը առաջին տեղում»...
 Հայտարարություններ, հրամաններ, գովազդային պաստառների նման:  Այս ամենը չի համապատասխանում սոցիալական միջավայրերի կանոններին:  Եթե չենք կարողանում մասնակցել մեր հաճախորդների հետ զրույցներին, «նրանց հետ սուրճ խմել», ավելի ճիշտ կլինի չմտնել այդ կայքերը:  Մենք հաջողության չենք հասնի:

Այսօր ինտերնետի աշխարհում Google-ը, Bing-ը, Yandexեն որոշում ում «ուղարկեն» մեզ մոտ: «Հրամեցե'ք, ահա ձեր ուզած ապրանքը, ծառայությունը, տեղեկությունը», ասում են նրանք որոնում կատարող մարդկանց:  Նրանց պետք է «տեղյակ պահել» մեր կայքի մասին. գիտենալ, թե ինչպես են նրանք ինդեքսավորում էջերը, ինչ սկզբունքով են այդ էջերը ներկայացնում որոնում կատարողներին:

Սխալ 6. Կառուցում ենք գործիք, և ուզում ենք առանց մարդու այդ գործիքը հրաշքներ գործի
Տեխնիկան մարդուց իմաստուն չէ. մենք պետք է ունենանք մասնագետներ, ովքեր խելացի ձևով կկիրառեն այդ գործիքը կամ գործիքները: Գոյություն ունի 20/80 օրենքը: Եթե 20 դրամ ծախսում ենք գործիքի վրա, 80 դրամ պետք է ծախսենք լավագույն մասնագետներ ունենալու համար:  Նրանք են մեզ մղելու հաջողության:  Շարունակական մասնագիտական կրթությունը ինտերնետ բիզնեսի հաջողության 80 տոկոսն է

Սխալ 7. Տեղում դոփել
 Վերջին անգամ ե՞րբ ենք թարմացրել մեր կայքը, ե՞րբ ենք վերանայել հին տեխնոլոգիաները, երբ ենք անդրադարձել կայքի և բիզնեսի մեր նպատակներին, քննարկել բերած օգուտներն ու նոր քայլեր ձեռնարկել կայքի խթանման ուղղությամբ: Այս դանդաղաշարժությունը մահ է տեխնոլոգիայի արագ փոփոխությունների այս ժամանակաշրջանում:
Եկեք չկանգենք: Եկեք այսօր իսկ քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր ինտերնետ գործը հաջողությամբ պսակվի:

 Ի՞նչ կասեք այս մասին, սպասում ենք ձեր կարծիքներին:

7 comments :

  1. Վերնագիրը շատ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ է: Բայց դե ցույց է տալիս ներկա իրավիճակը: Ի նկատի ունեմ, եթե սխալվենք, ապա... Իմ կարծիքով կայքը պետք է ոչ թե լինի դարակում դրված գեղեցիկ կամ անորակ բուկլետ (ինչպես որ շատ հայկական կայքերն են), այլ վաճառող, հաճախորդ գրավող, սպասարկող... Ինչ կասեք?

    ReplyDelete
  2. Դե եթե այդ գործի մեջ ենք, անհապաղ անհանգստությունը մեր շարժիչ ուժը պիտի լինի: Պարապ գումարներ չունենք ծախսելու` առանց կոնկրետ եկամուտի:

    ReplyDelete
  3. Սխալ 8. Երկար տեքստեր, որոնք գրվում են միայն keyword-եր լրացնելու համար և հաշվի չեն առնում, որ այն հոգնեցնում է ընթերցողին և վանում իրենց կայքից

    ReplyDelete
  4. Edgar - marketologJune 30, 2011 at 6:17 AM

    Սխալ 9. Երբ ամեն էջի վրա գրված է "Պատվիրեք", "Գնեք", "Հարցրեք" ...: Երբ ամեն էջի վրա գրված է հեռախոսահամար եւ էլ.փոստի հասցե ...

    Դրանք ոչ թե ավելացնում են վաճառքները, այլ վանում են այդ կայքից: Յուրաքանչյուր կայք ունի իր հետադարձ կապի տեղը, կոնտակտները: "Պատվիրել", "Գնել", "Հարցնել"-ու համար դա լիովին բավարար է:

    ReplyDelete
  5. Հովհաննես, շնորհակալություն, շատ լավ կետ էր: Մի անգամ էլ այդ բլոգում կանդրադառնանք Google-ի օնլայն բովադակության որակի վարկանշման առանձնահատկություններին: Երբեմն այնպիսի ուղենշեր են դնում, որ անգամ չես պատկերացնում, թե մարդ այդպիսի մանրամասնորեն կարող է գնահատել բովանդակության որակը: Մինչդեռ Google-ի ինժեներները այդ ամենը ծրագրավորում են...

    ReplyDelete
  6. Հովհաննեսի մեկնաբանության մասին կուզենամ ավելացնել վերջերս իմ դիտած վիդեոն Google-ի Մեթ Քաթից http://www.youtube.com/watch?v=kFOgZjbX9NU&feature=player_embedded:

    Նա նշում է, որ այդ պրակտիկան կոչվում է Cloaking ...

    Այսինքն` մի բան անել, որ ոչ թե մարդկանց այլ Google-ի համար է:

    ReplyDelete
  7. Ուսուցողական գրառում է, մանավանդ 4-րդ կետի հետ լրիվությամբ համաձայն եմ... Ֆեյսբուքում հիմա նենց են գովազդում, որ ուզում ես գլուխդ առնես, փախչես))

    ReplyDelete