July 6, 2011

ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՆԵՆԱԼ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ

Յուրաքանչյուր ձեռնարկությունում գործունեության որևէ փուլում բիզնես պլան մշակելու կարիք է առաջանում: Նպատակները կարող են լինել տարբեր. ներքին պլանավորում, ներդրումների ներգրավում, գործընկերների ձեռք բերում, վարկերի ստացում:

Անկախ նպատակից` բիզնես պլան մշակելու համար գոյություն ունի երեք տարբերակ:
  1. Ներգրավել ձեռնարկության մասնագետների ուժերի,
  2. Պատվեր տալ անկախ խորհրդատավական ընկերությանը,
  3. Օգտագործել բիզնես պլանների օրինակելի ձևեր:

Առաջին դեպքը կիրառելի է խոշոր ընկերությունների համար, որտեղ աշխատող մասնագետներից (մարքեթինգի մենեջեր, ֆինանսիստ, անձնակազմի կառավարման պատասխանատու և այլն) կազմվում է թիմ, որը պատասխանատվություն է կրում բիզնես պլանի մշակման համար:

Երկրորդ դեպքից ամենաշատը օգտվում են միջին չափի ընկերությունները, որոնք չունեն վերոհիշյալ մասնագետները կամ նրանք չունեն համապատասխան որակավորում, գիտելիքներ և փորձ բիզնես պլան մշակելու համար: Այս դեպքում ընկերությունը դիմում է խորհրդատվական ընկերության, որտեղ ձեռնարկության կողմից տրամադրվող տեղեկատավական աջակցության պայմաններում մշակվում է բիզնես պլանը:

Ամենատարածված տարբերակը երրորդն է, երբ խորհրադատվական ընկերությունը մշակում է օրինակելի բիզնես պլանների տարբերակներ, իսկ փոքր ձեռնարկությունները, ձեռք բերելով այդ ձևաթղթերը, լրացում են իրենց ձեռնարկության մասին տեղեկությունները, ապրանքների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև բիզնես պլանի համար անհրաժեշտ այլ կարևոր տեղեկատվությունը: Արդյունքում նրանք ստանում են պատրաստի բիզնես պլան:

Օրինակելի բիզնես պլանները ունեն մի քանի առավելություններ փոքր ձեռնարկությունների համար.
  • Նրանք անհամեմատ էժան են առաջին և երկրորդ տարբերակներից,
  • Բիզնես պլան ունենալու համար անհրաժեշտ է 2-3 օր,
  • Բիզնես պլանի օրինակելի ձևի լրացման ընթացում փոքր ձեռնարկությունում ձևավորովում է բիզնեսի պլանավորման և կանխատեսումների ներքին կարողություններ


«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի կոմից մշակվել է բիզնես պլանների օրինակելի ձևեր 50-ից ավելի ոլորտների համար: Փոքր ընկերությունները կարող են ընտրել իրենց ոլորտին համապատասխան բիզնես պլան, ձեռք բերել այն և 2-3 օր աշխատելուց հետո ունենալ լիարժեք բզինես պլան: Մանրամասները http://bp.bsc.am կայքում:

1 comment :

  1. Առաջին հերթին պետք է մտածել բիզնես պլանի անհրաժեշտության մասին, որը բոլոր ձեռնարկություններին է պետք:

    ReplyDelete