Կատարելության մասին անհասանալի ծրագրերը օնլայն բիզնեսում մահ են: Անհրաժեշտ է արագ կողմնորոշվել ինչ ենք անում, ինչպես ենք անում և անմիջապես անցնել գործի: Կան ընկերություններ, ովքեր հնացած կայքի մոտ նստել, մտածում են ինչից սկսել: Կամ գծագրում են հսկայածավալ փոփոխություններ, որոնք անհասանելի են:
Եթե գաղափարը կա, ինչ-որ տեղից պետք է սկսել և այն էլ` շատ արագ:
Որո՞նք են ամենաարագ և նպատակային քայլերը օնլայն բիզնեսում, որոնք սկսելու համար մեծ ներդրումներ և ջանքեր պետք չեն:
Արդեն մեր գրառումների մեջ մենք մի քանի անգամ նշել ենք այս մասին: Աննպատակ ընթացքը տեղ չի հասցնում: Նպատակները կարող են լինել գրանցվողների թիվ, վիդեո դիտումներ, մեկնաբանություն, նամակ, համայնք, նվիրատվություններ, գնումներ: Երբ գիտենք ինչ եմ ակնկալում, կարող ենք նաև «չափել հաջողությունը»:
2. Հաճախորդի լավ տպավորություն
Մենք միայն մտածում ենք ավելացնել վեբ կայք այցելուների թիվը, բայց չենք աշխատում իմանալ մեր այցելուները բավարարվո՞ւմ են արդյոք մեր կայքէջերից: Մեզ բոլորիս ծանոթ է bounce rate տերմինը: Սա մի չափորոշիչ է, որ կարող է հուշել մեզ մեր հաճախորդների «կարծիքը մեր կայքէջի մասին»:
(վեբ էջերի հասցեները գաղտնիության համար ցույց չենք տվել)
Ի՞նչ կարծիք ունեն 4000-ից ավել մեր այցելուները այդ կայքէջերի մասին: «Եկա, բայց այն չէր, ինչ սպասում էի»: Եվ նա գնաց... Իսկ եթե մենք նրան մեզ մոտ բերելու համար գումա՞ր էինք ծախսել: Ահա այդ երկու էջերը փչացնում են մեր գործը:
Կարո՞ղ ենք այնպես անել, որ մեր էջերից մարդիկ չվանվեն:
Եկեք սկսենք այս 2 պարզ ու արագ քայլերից:
Եթե գիտեք այլ քայլեր, կարող եք ներկայացնել այստեղ:
No comments :
Post a Comment