August 8, 2011

Ի՞նչ արժե ժամանակը

Ժամանակը մշտապես չի հերիքում: Օրը, անկախ ամեն ինչից, կարճ է թվում: Ժամանակը թռչում է, որի հետևեից մենք ցավոք սրտի չենք հասցնում: Չենք հասցնում, սակայն կարող ենք կառավարել: Ինչպե±ս:

Օրինակ,  դուք երբևէ
մտածել եք, թե ինչի± վրա եք ծախսում աշխատաժամանակը: Եկեք հաշվենք, թե ինչպես է անցնում 8-ժամանոց աշխատանքային օրը:

ü  Մտածմունքներ, տրամադրվելու ժամանակ – 5 րոպե/ժամ = 40 րոպե

ü  2 բաժակ թեյ-սուրճ/օր=10 րոպե/1 բաժակ = 20 րոպե

ü  շեղումներ (չսպասված այցելուներ, կողքից խանգարողներ)= 5 րոպե/ժամ = 40 րոպե

ü  5-6 ծխախոտ/օր = 5 րոպե/ծխախոտ = 30 րոպե

ü  2-3 անձնական հեռախոսազանգեր = 5 րոպե/զանգ = 15 րոպե

ü  անիմաստ ժողովներ = 15 րոպե

ü  պարտադիր զեկույցներ = 10-30 րոպե

ü  ուրիշների փոխարեն գործի կատարում = 10-40 րոպե

Եթե չեք ծխում կամ համաձայն չեք որևէ կետի հետ, ապա հիշեք սոցիալական ցանցերում ծախսած ժամանակը, անձնական նպատակներով դեգերումները ինտերնետում  և այլն, և այլն:

Ստացվում է, որ մենք ամեն օր անիմաստ ծախսում ենք 240 րոպե կամ 4 ժամ: Պատկերացնում ե±ք, աշխատանքային օրվա կեսը:

Դեռ ավելին, Պարետտոյի կանոնը փաստում է, որ աշխատանքի 80%-ը կատարվում է աշխատաժամանակի 20%-ի ընթացքում:

Իսկ ի±նչ կարող ենք փոխել:

Հաջողության գաղտնիքը հենց այդ 20%-ի մեջ է: Անհրաժեշտ է  այդ 20% աշխատաժամանակում կատարել բացարձակ արժեքով ավելի շատ աշխատանք: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի աշխատանքային օրվա 2-3 ժամվա ընթացքում կատարվի աշխատանքի բավականին մեծ մասը: Չէ թե հանկարծ կարող են հայտնվել անկոչ հյուրեր կամ տեղի ունենալ տրամադրության կտրուկ անկում: 

1 comment :

  1. Ինչ որ խելացի մարդ ասել է. ժամանակն է միայն, որ ժամանակ չի կորցնում:

    ReplyDelete