Յուրաքանչյուրիս մոտ ամեն օր առաջանում է մի քանի տասնյակ, իսկ վառ երևակայություն ունեցող անձանց մոտ մի քանի հարյուր կամ հազար հարց: Ո՞ւմ ենք հիշում առաջինը, երբ մենք որոնում ենք որևէ հարցի պատասխան: Ինչպես ասում են` գուշակիր երեք փորձից...
Եվ այսպես ... 13 տարի առաջ Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Լերի Փեյջը և Սերգեյ Բրինը հիմնադրեցին Google ընկերությունը, որի նախապատմությունը սկսվում է 1996թ-ից, երբ նրանք միասին աշխատում էին BackRub կոչված որոնման համակարգի վրա: Սերգեյ Բրինը Googol (թիվ է, որ կազմված է 1 և 100 հատ «0»-ներից) բառը գրելիս տառասխալ թույլ տվեց` փոխարենը գրելով Google: Այս փոքրիկ վրիպակը ոչ միայն չուղղվեց, ավելին` տղաներին մղեց մի հրաշալի գաղափարի` ստեղծել հարյուրավոր վեբ ռեսուրսներով հագեցած սեփական որոնման համակարգը :
1997-ի սեպտեմբերին 15-ին գրանցվեց Google.com դոմեյնը, սեպտեմբերի 27-ին այն գործարկվեց, իսկ 1998-ին հիմնադրվեց ընկերությունը:
Այսօր Google-ը համարվում է որոնման խոշորագույն համակարգը, որն ամսական մշակում է 191 լեզուներուվ կատարված 41մլրդ 355 մլն հարցում և ինդեքսացնում ավելի քան 25 մլրդ կայքէջեր: Ավելին` այն առաջարկում է նաև բազմաթիվ այլ ծառայություններ, որոնցից են Gmail-ը, Google Translate-ը , Google Maps-ը , Google Analytics, Google + սոցիալական ցանցը և այլն:
Այսօր ընկերությունների ներքին ու արտաքին օպտիմալացման աշխատանքների անհամեմատ մեծ մասը իրականացվում է` ելնելով Google-ի ալգորիթմերից, նրա վարկանշման գործոններից, վեբ կայքերը ձգտում են գտնվել Google որոնման արդյունքների առաջին էջում` հաճախորդներ ունենալու համար: Google-ն այսօր կառավարում է ամբողջ աշխարհի ինտերնետ գործունեությունը:
No comments :
Post a Comment