October 6, 2011

Ինչպե՞ս սկսել սեփական բիզնես Հայաստանում





Շատերն են ասում` հնարավոր չէ: Ոմանք ասում են` հնարավոր է, եթե «Հայաստան» բառը վերնագրից ջնջենք: Որոշ մարդիկ առաջ են քաշում այն խնդիրները, որոնք առկա են սեփական բիզնես ստեղծելու և վարելու ճանապարհին: Որոշները թվարկում եմ անթիվ-անհամար խոչընդոտները: Բայց, հավատացնում եմ ձեզ, որ հնարավոր է: Մենք ամեն ինչ անում ենք` խթանելու սեփական բիզնես սկսելու գաղափարը Հայաստանում, առավել ևս երիտասարդների շրջանում: Հայ բիզնեսմենի մտածելակերպը շատ ճկուն է, և այդ ռեսուրսը պետք է օգտագործել:

BSC-ում 17 տարվա ընթացքում բավականին լուրջ փորձ և տեղեկատվություն է կուտակվել հայկական բիզնեսի վերաբերյալ: Եվ այդ գիտելիքների հիման վրա մշակվել և թողարկվել է «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնես Հայաստանում» գրքի երրորդ լրամշակված տարբերակը: Գրքի 304 էջերում ներկայացված են բիզնես պլան մշակելու, շուկայի հետազոտություններ անցկացնելու և բիզնեսը վարելու պրակտիկ գիտելիքներ` հայկական 20-ից ավելի ընկերւթյունների օրինակների հիման վրա` Շանթ հեռուստաընկերություն, Ինեկոբանկ, Սփյուռ, Օրանժ, Ակբա լիզինգ, Ինգո Արմենիա, Հայկական ծրագրեր, Ֆայն, Կոնցեռն Դիալոգ, mynoteboos.am … Ընկերություններ, որոնք հաջողությամբ գործում են և ներկայումս առաջատար դերեր են կատարում իրենց ոլորտներում:

Գրքի ներածությունն ու առաջին բաժինը կարող եք ներբեռնել books.bsc.am կայքում: Իսկ մեր բլոգի ընթարցողներին ենք ներկայացնում գրքի այն բաժինը, որտեղ խոսվում է գնի սահմանման սկզբունքների և մեթոդների մասին:

1 comment :

  1. Հայաստանում եզակի գիրք է, որը միշտ իմ սեղանին է: Չնայած կարդացել եմ արդեն, բայց լավ է նայվում մնացած թղթերիս հետ :)

    ReplyDelete