Շատերն են արդեն լրջորեն դժգոհում Ֆեյսբուքի ամենօրյա, ամենժամյա նորարարություններից: Մարդիկ ասում են. «Մենք այստեղ ենք, որովհետև ուզում ենք շփվել մեր ընկերների հետ: Հազիվ ենք հաշտվում մի դիզայնի հետ, գտնում անհրաժեշտ կոճակները` նյութ տեղադրելու, երբ հանկարծ ամեն բան նորից փոխվում է»:
Փոփոխությունները նկատելի էին դեռևս մեկ տարի առաջ, երբ Ֆեյսբուքն սկսեց ինչ-որ “edgerank” կոչված ալգորիթմով որոշել, թե ինչ է պետք ցույց տալ օգտագործողներին գլխավոր էջում: Դրանից առաջ երևում էին բոլոր գրառումները, ըստ ժամանակագրական հերթականության: Այդ փոփոխությունից հետո էջը դարձավ անհրապույր: Միայն երևում էին մի քանի համառոտ նշումներ ինչ որ մարդկանց մասին: Անդամները դժգոհում էին, թե այդ նոր ալգորիթմը որոշել է կառավարել իրենց հաղորդակցությունը ընկերների հետ և որոշում է, թե ովքեր են մտերիմ ընկերները, ում գրառումներն է պետք ցույց տալ, ումը` ոչ:
Այդպիսի իրավիճակ էր, երբ շուկա մտավ Google+-ը: Դրանից հետո այդ փոփոխությունները դարձան ավելի գլխապտույտ: Մի քանի օր առաջ էլ անճանաչելիորեն փոխվեց Ֆեյսբուքի ժամանակացույցը:
Հին ժամանակացույցը Նոր ժամանակացույցը
Ավելացել են գրառումների կատեգորիաներ` Աշխատանք, Ընտանիք, Բնակություն, Առողջություն... Մեծացել են գլխավոր էջի նկարները, մեծացել է անհատական տարածումների հնարավորությունը (տարածել ընկերներին, առանձին խմբերի, թե բոլորին):
Այսպես ամեն օր մի նոր «խոչընդոտ» է հայտնվում հին այցելուի առջև` հասկանալու, թե ինչը որտեղ է, ինչպես անել, որ ավելի լավ լինի, և օգտվել նորարարությունից, քանի դեռ այն նորից չի ձևափոխվել:
Վերջում կուզենայի պատմել մի փոփոխություն, որ իմ կարծիքով գրեթե անընդունելի է անձնական տվյալների գաղտնիության տեսակետից:
Մեր ծանոթներից մեկը գրանցվել էր Ֆեյսբուք և այնտեղ նրանից պահանջել էին հեռախոսահամար, որին պետք է ուղարկվեր ակտիվացման կոդը: Նախքան կոդի մուտքագրումը, նա սխալմամբ ջնջել էր այդ կոդը: Ֆեյսբուքը սովորաբար հնարավորություն է տալիս կրկին պահանջելու ակտիվացման կոդ, սակայն այդ գործառույթը չէր գործում: Երբ ընկերս այդ մասին տեղեկացրեց Ֆեյսբուքի ադմինիստրացիային, ահա թե ինչ պատասխան նա ստացավ.
Իսկ դուք ի՞նչ կասեք: Ձեզ հետ պատահե՞լ են նման դեպքեր: Գո՞հ եք Ֆեյսբուքից, թե ո՞չ: Սիրով սպասում ենք ձեր կարծիքին:
Ֆեյսբուքյան փոփոխություններն իսկապես ոչ միայն նյարդայնացնող են այլև անհասկանալի ու տարօրինակ առավել ևս, ինչպես դուք եք նշել անձնական տվյալների գախտնիության տեսանկյունից: Ինչ վերաբերում է Google+-ին ապա վստահ եմ, որ մոտ ապագայում կդառնա լավագույն սոցիալական ցանցը:
ReplyDeleteԵս էլ մի քիչ կողմնապահ եմ Google + -ի տեսակետից, սակայն համայնքի տեսակետից դեռևս 600 միլիոն/25 միլիոնի հարաբերությամբ է, այնպես որ Google +-ի ճանապարհը դեռ երկար է հաստատվելու տեսակետից:
ReplyDeleteFacebook-ի փոփոխություւները ինձ անձամբ շատ են դուր գալիս: Եթե մի քիջ ուսումնասիրել, կարելի է տեսնել թե ինչքան նոր հնարավորություններ կա:
ReplyDeleteGoogle+ -ի վերաբերյալ կասեմ մենակ մի բան: Հայտնի անուն, հայտնի բրենդ, բայց ոչ լավ պարունակություն: