December 6, 2011

Ինչպե՞ս ակտիվացնել ֆեյսբուքի նոր ժամանակացույցը

Ֆեյսբուքն իր ժամանակացույցներն այնքան արագ է փոխում, որ անգամ չես հասցնում հետևել: Այս գրառման մեջ կնշենք բոլոր այն քայլերը, որ անհրաժեշտ են կատարել` մեր պրոֆիլը նոր տեսքի բերելու համար:

Քայլ մեկ. ահա այսպիսի տեսք ունեն մեր հին պրոֆայլները. վերջին մի հայացք ձգեք դրա վրա, քանի որ այլևս չենք տեսնելու J: Հրաժեշտ տանք նրան...



Քայլ երկու. որոնում դաշտում հավաքեք “developer” բառը և այցելեք ահա այն ծրագիրը (տես developer app):

Քայլ երեք. թույլ տվեք, որ այդ application-ը աշխատի ձեր պրոֆիլի համար, այսինքն` “allow”.

Քայլ չորս. սեղմեք “create new app”կոճակը.

Քայլ հինգ.  համարձակ լրացրեք պահանջվող դաշտերը: Առանձնապես մի մտածեք ինչ անուն եք դնում: Դրանք այլևս չեք էլ տեսնի, երբ էջը ձևավորվի.

Քայլ վեց. դուք արդեն լրացրել էիք captcha-ն սակայն հանկարծ...
Պարզվեց, որ պետք է ունենալ հաստատման կոդը, որը միայն ուղարկվում է մոբիլ հեռախոսահամարին, SMS հաղորդագրության տեսքով:  Ուստի տրամադրեք ծրագրին ձեր հեռախոսահամարը.

Քայլ յոթ. շատ արագ կստանաք այդ կոդը և կտեղադրեք ահա այն ներքևի դաշտում.
Քայլ ութ. դադար J. կարդացեք դրական զգացումներ առաջացնող հաղորդագրությունը, որ հաշիվը հավաստվել է.

Քայլ ինը. այս քայլում պետք է այցելել Open Graph, ձախ մենյուում

Քայլ տաս. մինչև ավարտը մնաց չորս քայլ:  Պետք է առաջ գնալ, հետադարձ ճանապարհ չկա:  Կամուրջները այրվել են J: Ըստ ցուցումների` լրացրեք այն ստորև երևացող դաշտերը և... Get Started:

Քայլ տասնմեկ - տասներեք. հերթական 3 քայլերը կատարեք առանց երկար մտածելու. Save Changes Next կրկնեք 2 անգամ, ապա Save and Finish մեկ անգամ:

Բայց մի քայլ էլ դեռ կա:  Պետք է ակտիվացնել Timeline-ը:  Դրա համար սեղմեք “Get Timeline” կոճակը: Վեեերջ:  Պարզապես սպասեք մեկ-երկու րոպե, շունչ քաշեք ու... ահա և նա.

Ինձ այս նոր տեսքը ավելի է դուր գալիս:  Թարմություն է մտցնում:  Հատկապես նկարներս շատ տպավորիչ ձևով առանձնանում են:  Վերևում նկատելի է մի կոճակ, որ կոչվում է “Add a cover”:  Ուզում եք իմանա՞լ ինչի համար է:  Կարող եք փորձել.

Ավելացավ կազմ և ամփոփվեց իմ նոր ժամանակացույցը:

Եթե չունեք ֆեյսբուքի նոր ժամանակացույցը և կամենում եք ավելացնել, հետևեք այս գրառման խորհուրդներին:  Կամ էլ կարդացեք, որպեսզի երբեք չակտիվացնեք նորը, որպեսզի չփոշմանեք J:

Այնուհետև խնդրում ենք պատմել ձեր փորձառությունների մասին մեկնաբանություններ բաժնում:

1 comment :

  1. Inchqan anum em chi stacvum kogneq???inchpes kapvem dzez het?

    ReplyDelete