Երկու ամիս առաջ ֆեյսբուքում կատարվեցին օգտագործողի ինտերֆեյսի փոփոխություններ: Այսօր դրանք արդեն բավական կայուն աշխատում են, սակայն միգուցե շատերին ծանոթ չեն դրա առանձնահատկությունները:
Ահա դրանցից 5-ը.
1. Նոր ինտերֆեյսը հնարավորություն է տալիս հեշտությամբ գտնել գրառումները, ըստ ժամանակաշրջանի` օգտվելով սանդղակից.
2. Պրոֆիլի էջը դարձել է ավելի տպավորիչ, քանի որ հնարավորություն կա ավելացնել այսպես ասած` «կազմ».
3. Պրոֆիլի ամենակարևոր գրառումները ավելի տեսանելի և առանձնացված են երևում:
4. Տարածած գրառումներում նկարները դարձել են ավելի մեծ, գրավիչ: Ժամանակացույցը միշտ ուղեկցում է գրառումներին` միանգամից ակնառու կերպով ցույց տալով տվյալ գրառման ամիսը:
5. Տվյալ ժամանակաշրջանում ավելացած ընկերները և հավանած էջերը նույնպես անմիջապես կարելի է տեսնել հարմար ինտերֆեյսով:
Մի առանձնահատկություն էլ կա. շատերին նյարդայնացնում է տվյալ պահին կատարվող գրառումները, որոնք շարժվում եմ (real time feed):
Եթե ուզում եք ակտիվացնել նոր ինտերֆեյսը, այցելեք Ֆեյսբուքի նոր ինտերֆեյսի ակտիվացումը գրառումը:
Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք նոր ինտերֆեյսի մասին:
No comments :
Post a Comment