January 12, 2012

Գովազդի երկու երեսը

Ինչո՞ւ ենք մենք գովազդում մեր ապրանքներն ու ծառայությունները:

Իհարկե, որպեսզի ապահովենք այդ ապրանքների և ծառայությունների վաճառքը:  Գովազդը ծառայում է նպատակին, եթե այն կառուցված է խելացի ձևով: 

Իսկ խելացի գովազդ մշակելու համար պետք է խորությամբ հասկանանք նրա էությունը: 

Գովազդի էությունը կայանում է նրանում, որ այն բաղկացած է երկու տարբեր մակարդակներից.

  • Lead Generation – հավանական հաճախորդների փնտրում
  •  Lead Conversion – հավանական հաճախորդների վերափոխում գնորդների

Վերոհիշյալ գաղափարներն իրարից տարբերվող գործընթացներ են և պահանջում են տարբերակված մոտեցումներ:

Որպեսզի հասանելի դառնա գովազդի հիմնական նպատակը` վաճառքի փաստը,  անհրաժեշտ է նախ գտնել հավանական հաճախորդ, ապա նրան դարձնել գնորդ:

Բանը նրանումն է, որ հավանական հաճախորդների փնտրման գործընթացը տարբերվում է նրան իրական գնորդ դարձնելու գործընթացից: Սրանցից յուրաքանչյուրն աշխատում է իր սեփական օրենքներով: Միևնույն ժամանակ երկու գործընթացներն էլ պետք է աշխատեն անխափան, որպեսզի գնորդների թիվը մեծ լինի:

Եթե դուք գովազդում եք ձեր ապրանքը ու չգիտեք, թե ինչ նպատակով է իրականացվում այն (հավանական հաճախորդ գտնելու, թե հաճախորդին գնորդ դարձնելու համար), ապա ձեր գումարները դուք ուղղակի քամուն եք տալիս: Համոզված եղեք, որ այս դեպքում ձեր ծախսած գովազդային գումարները ուղղակի չեն աշխատում:

Գովազդը նպատակային է միայն այն դեպքում, երբ աշխատում են վերոհիշյալ երկու գաղափարները միաժամանակ կամ ավելի ճիշտ` միաժամանակ արդյունավետ:

Այս մոտեցումը կարելի է կիրառել նաև բուն վաճառքի գործընթացի վրա, սակայն այդ մասին` հաջորդ անգամ: 

1 comment :

  1. Շատ ճիշտ է: Չնայած այլ ձևեր էլ գոյություն ունեն, ես լիովին համամիտ եմ գրվածի հետ:

    ReplyDelete