January 24, 2012

SOPA-ն վերջ կտա ինտերնետում ազատ արտահայտմանը

Այս հոդվածը նրանց համար է, ովքեր դեռևս տեղյակ չեն աշխարհում կատարվող վերջին իրադարձություններին: ԱՄՆ-ն ակտիվ պայքար է սկսել այսպես կոչված ինտերնետային պիռատության դեմ:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցչական պալատի անդամ Լամար Սմիթը 12 այլ սենատորների հետ  մշակել և կառավարությանն են ներկայացրել ինտերնետային պիռատությունը կանխարգելող մի  օրինագիծ, որը կոչվում է SOPA ( Stop Online Piracy Act): Նպատակը հեղինակային իրավունքների ու ինտելեկտուալ սեփականության պաշտպանվածության ապահովումն է, սակայն  մեթոդները, որ նրանք պատրաստվում են կիրառել օրինագծի հաստատման դեպքում չափազանց դաժան են: Դրանք կխոչընդոտեն ազատ արտահայտմանն ու պարզապես կդադարեցնեն ինտերնետի գործունեությունը:

Օրինակ` ցանկացած մեկին կարող են ձերբակալել իր Facebook-ի պրոֆայլում որևէ հայտնի երգչուհու YouTube-ի տեսահոլովակի հղում տեղադրելու համար, քանի որ դա կդիտվի որպես հեղինակային իրավունքների խախտում: Պրովայդերները ստիպված կլինեն փակել այսպես ասած ոչ լեգալ բովանդակություն պարունակող կայքերը, կտուգանվեն որոնման համակարգերը, որոնց որոնման արդյունքներում կհայտնվեն դեպի այդ կայքեր տանող հղումները, կձերբակալվեն այդպիսի կայքերի գովազդները տեղադրող կամ դրանց հետ որևէ կապ ունեցող գովազդային գործակալությունները:

Անհավանական թվացող օրինագծին դեմ են արտահայտվել ինտերնետային խոշորագույն ընկերությունները` Wikipedia, Google, Mozilla, Reddit, Wordpress, Twitter, Facebook, YouTube, eBay և այլն:

Առայժմ օրինագծի քննարկումը հետաձգված է: Մենք կհետևենք դեպքերի հետագա զարգացմանը և Ձեզ անպայման տեղյակ կպահենք, սակայն հուսով ենք այն երբևէ չի հաստատվի:

1 comment :

  1. SOPA ասվածը կարող է ընդունվել միայն այն դեպքում, եթո խոսքը գնա ուղղակի և անուղղակի ինտերնետ մոդերացիաըի մասին: Ես ել կողմ դրան, որպեսզի ամեն ինչ ինտերնետում ունենա իր պատասխանատուն:

    ReplyDelete