February 2, 2012

Թաքնված գովազդներ բլոգներում


Բլոգներում գովազդելը նոր երևույթ է, սակայն բավականին էֆեկտիվ մեթոդ է ինտերնետում ընկերությունների, բրենդների, ապրանքների ու ծառայությունների առաջխաղացման համար: Տարբեր ֆորումներում, սոցիալական ցանցերում արվող գովազդին զուգահեռ, այն կազմում է SMM-ի (Social Media Marketing) բաղկացուցիչ մասը: 

Բլոգն իրենից ներկայացնում է ոչ միայն կայքի տարատեսակ, այլ ինչ որ առումով հանդիսանում է հեղինակի օրագիրը: Քանի, որ այն օրագրի բնույթ է կրում, ապա այնտեղ արված գովազդը չի ընկալվում որպես բացահայտ գովազդ, այլ որպես` հեղինակի անձնական կարծիք: Այդ իսկ պատճառով ավելի շատ վստահություն է ներշնչում: Այնուհետև դրա շուրջ քննարկություն է ծավալվում և այս դեպքում ընթերցողը նույնպես դառնում է այդ տեղեկատվության կրողը և հնարավորության դեպքում անգիտակցաբար կտարածի այն: 

Բացի այդ, բլոգներում գովազդելն ունի հրաշալի SEO (Search Engine Optimisation) էֆեկտ: Բլոգներից դեպի Ձեր կայք եկած արտաքին հղումների միջոցով բարձրանում է Ձեր կայքի ցուցանիշը որոնման համակարգերի մոտ: Հաճախ բլոգների բովանդակության հետ մեկտեղ Google-ի արդյունքներում  կհայտնվեն նաև այնտեղ արված Ձեր թաքնված գովազդները:

Ինտերնետ մարքեթինգն ունի հիանալի հնարավորություններ Ձեր  բիզնեսի առաջխաղացումն առավել իրական ու արդյունավետ դարձնելու համար, իսկ բլոգներում գովազդելն  այս ամենի մի մասն է կազմում:

2 comments :

  1. Հետաքրքիր է, շատ հաճելի կլիներ, եթե այս կայքում տեղ գտներ նաև ՀՀ-ում բլոգի միջոցով գովազդելու կոնկրետ միջոցների, խոչընդոտների մասին գրառում(ներ): Ուսուցանելի է, շնորհակալություն:

    ReplyDelete
    Replies
    1. Շնորհակալություն մեկնաբանության համար հարգելի Leo: Շուտով կանդրադարնանք նաև Հայաստանում բլոգի միջոցով գովազդներին:

      Delete