Ո՞վ չի ուզում իմանալ իր սեփականության իրական արժեքը: Բնակարանները, առանձնատները, ավտոմեքենաները, կանխիկ կամ բանկային հաշիվներում առկա գումարների արժեքները կարող ենք հեշտությամբ հաշվել:
Իսկ եթե ուզում ենք իմանալ, թե ինչ արժե արտադրությու՞նը, կամ ինչ արժե գործող խանու՞թը: Մի՞թե այն միայն առկա ապրանքների արժեքն է:
Իսկ եթե դիտարկենք վարսավիրանո՞ցը: Իսկ սրճարանի մասին ի՞նչ կասեք: Լավ, հաստոցներ, շենքներ, հումք… քիչ թե շատ կարելի է մոտավոր հաշվարկներ անել: Իսկ բրենդը, տարիների աշխատանքը, համբավը, հաճախորդների հետ տարիների ընթացում ձևավորված կապերը… ինչպե՞ս հաշվել:
Ընկերության գնահատումը իրականացվում է քանակական և որակական ցուցանիշների հիման վրա:
Վերլուծության են ենթարկվում ընկերության հաշվեկշիռը, նախորդ տարիների շրջանառությունը, զուտ շահույթը (վնասը), ինչպես նաև առաջիկա 1-2 տարիների կանխատեսումները:
Այնուհետև հաշվի են առնվում այն արտաքին և ներքին գործոնները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընկերության իրական արժեքի վրա, մասնավորապես` ընկերության բաժնետերերի ներգրավվածությունը կառավարմանը, տվյալ ոլորտի զարգացման միտումները, մրցակցային գործոնները և այլն:
No comments :
Post a Comment