Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության, այս տարի Հայաստանում կանխատեսվում
է 8-9% աճ գյուղատնտեսության ոլորտում…Թե ինչ
է նշանակում այս աճը, պարզ է. Գյուղացին ստացել է ավելի շատ բերք համեմատած, դեռ պարզ
չէ, թե որ տարվա հետ (այս մասին լրատվությունը լռում է):
Դե ինչ, որպես օրինակ թերևս
նշեմ դեղձը: Այս տարի դեղձի բերքը իրոք շատ առատ է, նույնիսկ ծառերի ճյուղերն են կոտրվում:
Կարծես թե ուրախալի փաստ է, որը սակայն բավականին տհաճ երևույթներ է առաջ բերում: Առատ
բերքը գրեթե չի վաճառվում, քանի որ գնորդներ պարզապես չկան:
Իհարկե, որոշ մասը վաճառվում է շուկաներում, սուպերմարկետներում, ճանապարհների վրա: Սակայն, սրանք փոքր քանակներ են. Հիմնական մասը պետք է ձեռք բերվի վերամշակողների կողմից: Հոդվածը գրելու ժամանակ տեղեկացա, որ նույն իրավիճակը լոլիկի շուկայում է. Բերքը շատ է, իսկ հուլիսի 30-ի դրությամբ դեռ մթերումներ չկան: Կարծես բոլորը սպասում են, որ բերքի լճացումներ լինեն ու բնականաբար գները կտրուկ կնվազեն: Իհարկե միակ տուժողը մնում է գյուղացին:
Իհարկե, որոշ մասը վաճառվում է շուկաներում, սուպերմարկետներում, ճանապարհների վրա: Սակայն, սրանք փոքր քանակներ են. Հիմնական մասը պետք է ձեռք բերվի վերամշակողների կողմից: Հոդվածը գրելու ժամանակ տեղեկացա, որ նույն իրավիճակը լոլիկի շուկայում է. Բերքը շատ է, իսկ հուլիսի 30-ի դրությամբ դեռ մթերումներ չկան: Կարծես բոլորը սպասում են, որ բերքի լճացումներ լինեն ու բնականաբար գները կտրուկ կնվազեն: Իհարկե միակ տուժողը մնում է գյուղացին:
Ինքս ականատես եղա, թե ինչպես է Պտղավան գյուղում 1 կգ դեղձը վաճառում են ընդամենը
40-50 դրամով: Այսինքն, մեկ արկղ դեղձի գինը (20 կգ) սահմանելով առավելագույնը
1000 դրամ: Սակայն նման մատչելի գնով դեղձ վաճառելը դեռ բավարար չէ բերքի սպառումն
ապահովելու համար: Արդյունքում այդ բերքը ուղղակիորեն
փչանում է: Նման վիճակ էր Նոյեմբերյանի Այրում, Պտղավան, Դեղձավան, Հաղթանակ, Զորական, Լճկաձոր և այլ գյուղերում: Իսկապես սարսափելի իրավիճակ է:
Գյուղացին նույնիսկ պատրաստ կլինի բերքը անվճար հանձնել մանկատներին, ծերանոցներին և բանակին: Բայց գյուղացին որքան էլ պատրաստ լինի, նա չի կարող լրացուցիչ ծախս կատարել և չունի անհրաժեշտ միջոցներ մեքենա վարձելու և այդ ամենը տեղափոխելու համար:
Գյուղացին նույնիսկ պատրաստ կլինի բերքը անվճար հանձնել մանկատներին, ծերանոցներին և բանակին: Բայց գյուղացին որքան էլ պատրաստ լինի, նա չի կարող լրացուցիչ ծախս կատարել և չունի անհրաժեշտ միջոցներ մեքենա վարձելու և այդ ամենը տեղափոխելու համար:
Ինչևէ, այս խնդիրը այնքան էլ անլուծելի չէ: Կարելի է իրականացնել ակնկալվող
բերքի նախնական գնահատում, ընթացքի շարունակական վերահսկում, ինչպես նաև բերքի վերաբերյալ
անհրաժեշտ տեղեկատվության տարածում հետաքրքրված կազմկերպությունների միջև:
Նախ հարկավոր է սեզոնի սկզբում շրջել գյուղ առ գյուղ, այգի առ այգի և տեսնել,
թե ինչ վիճակում է գտնվում գյուղացու այգին, ինչ տեսակի, որակի և քանակի բերք կարելի
է ակնկալել, որպեսզի հասկանալ, թե մոտավորապես ինչ գին է հարկավոր սահմանել: Այլ խոսքերով,
հարկավոր է կատարել բերքի նախնական գույքագրում: Խոսքը թվերի նկարչության մասին չէ,
ինչը սովորաբար արվում է, այլ իրական պատկերը ունենալու:
Առաջին փուլը ավարտելուց հետո հարկավոր է հետևել ընթացքին, կատարել այգիներում
ակնկալվող բերքի շարունակական վերահսկում: Օրինակ` նման վերահսկումը ցույց կտա, թե
կարկուտից (կամ ցանկացած եղանակային փոփոխությունից) հետո որքանով է կրճատվել բերքը:
Հաշվի առնելով այդ վերահսկումը` հնարավոր կլինի թարմացնել սպասվող բերքի վերաբերյալ
տվյալները:
Եվ ի վերջո, որպեսզի այս ամենը ունենա դրական արդյունք, անհրաժեշտ է նախքան
բերքը կապեր հաստատել վերամշակողների հետ, նրանց տրամադրել բերքի վերաբերյալ տեղեկություն`
այդպիսով ապահովելով բերքի առավելագույն սպառում և, ինչու ոչ, փոխշահավետ համագործակցություն
(գյուղացին կկարողանա վաճառել իր բերքը, իսկ վերամշակողը, իր հերթին, կունենա տեղեկատվության
հասանելիություն): Ի դեպ, ասելով վերամշակող, ես նկատի ունեմ ոչ միայն պահածոյագործներին,
այլ նաև չիր արտադրող ընկերություններին, հրուշակեղենի գործարաններին, մրգային օղիներ
արտադրող գործարաններին և այլն: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ վերջերս գյուղնախարարությունը համաձայնագիր է ստորագրել պահածոների գործարանների հետ: Ահա, սա իրական հնարավորություն է այդ համաձայնագիրը կյանքի կոչելու, եթե իհարկե այդ ամենը չի արվել միայն շոու ապահովելու համար:
Ինչպես տեսնում եք, լուծումը շատ պարզ է: Ընդամենը պետք է հաշվառել, գրանցել
և փոխանակել տեղեկությունները: Հիմա կասեք` պահածոների գործարանները բոլորից լավ գիտեն,
թե որտեղ ինչ կա: Հավատացնում եմ, որ դա այնքան էլ այդպես չէ: Կարող եք հարցնել, թե
ով պետք է իրականացնի այս ամենը: Իմ կարծիքով սա բացառապես գյուղնախարարության գործառույթն
է: Պետք է ներգրավել թե ԳԱՄԿ-երին, թե նախարարության այլ աշխատակիցներին:
Ուղղակի մի մտավախություն ունեմ… հանկարծ թվերը չուռճացնեն` իրենց աշխատանքի
արդյունքները լավ ներկայացնելու համար: Բայց ինչպես ասում են` ճտերը աշնանն են հաշվում:
Բերքը ավելացել է 8-9%-ով: Իսկ այդ բերքի ո՞ր մասն է ընդհանարպես վաճառվել, մթերվել:
Կամ ավելի ճիշտ, ո՞ր մասն է թափվել: Ախր շատ ափսոս է, զինվորը` բանակում, տարեց մարդը`
ծերանոցում, երեխան` մանկապարտեզում մրգի ու բանջարեղենի կարիք ունի:
Ներկայումս, գյուղացիները իրենց վրա չեն զգում այդ 8-9%-ի աճը: Զգում են միայն անտարբերության աճ…
No comments :
Post a Comment