Շատ
հետաքրքիր շաբաթ ստացվեց: Այն սկսեցի Բագրատաշենում, իսկ շաբաթվա երկրորդ կեսն անցկացրի
Մեղրիում: Հայաստանի հյուսիսային կետից մինչև հարավային դարպասներ մոտ 600կմ է: Նորմալ
ճանապարհների դեպքում կարելի էր մոտ 7-8 ժամում անցնել այդ ճանապարհը, բայց իհարկե
ոչ Հայաստանի ճանապարհներով:
Գաղտնիք
չէ, որ ճանապարհները կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման գործում,
իսկ ինչպիսի՞ն են Հայաստանի ճանապարհները:
Ճանապարհների
որոշ հատվածներ այնքան ալիքավոր ու անհարթ են դառնում, որ կարծես ընթացքում փչացած
կարուսել նստած լինես: Մասնավորապես` Գորիս-Սիսիան ճանապարհի մի քանի տեղանք շատ վատ
վիճակում է` տեղ-տեղ քանդված հատվածները ամիսներ շարունակ չեն նորոգվում: Օրինակ, Սևան-Դիլիջան
թունելից մինչ Դիլիջան տանող և քաղաքի մեջ գտնվող ճանապարհները ուղղակի աղետալի վիճակում
են: Տարօրինակ է, քանի որ այն միջպետական ճանապարհ է:
Հիմա
կասեն, թե եղանակային պայմանները անբարենպաստ են, բեռնատար մեքենաներ շատ են անցնում
և այլն, և այլն: Համաձայն չեմ, քանի որ նույն Սիսիան-Գորիս ճանապարհի որոշ հատվածներ
կատարյալ վիճակում են: Չէ՞ որ նույն եղանակային պայմաններն են: Հավանաբար ճանապարհ
կառուցող շինարարներն են այլ եղել, ավելի բարեխիղճ:
Եկեք
չմոռանանք, որ խոսքը գնում է միջպետական ճանապարհների մասին, իսկ ի՞նչ ասենք միջհամայնքային
ճանապարհների մասին: Փորձեցի բարձրանալ Վայոց Ձորի Հերհեր գյուղ… Կարծես Լենինգրադի
3.5 տարի տևած շրջափակումն այստեղ էր եղել ու քիչ առաջ տանկային դիվիզիա է անցել: «Ահավորը»
բավարար չէ, որ բնութագրի այդ ճանապարհը: Իսկ միջքաղաքային ճանապարհները` դեպի Սիսիան
տանող հատվածը տարիներ շարունակ ավիրված վիճակում է:
Այսքանից
հետո ավելորդ է խոսել գյուղական համայնքների մեջ գտնվող ճանապարհների մասին, երբ Նիվա
մակնիշի ավտոմեքենան հենց գյուղապետարանի դիմաց ընկնում է փոսը և չի կարողանում դուրս
գալ:
Վատ
ճանապարհների դեպքում ավելի շատ քանակությամբ վառելիք է սպառվում, որը, իր հերթին,
ծնում է օդի աղտոտման խնդիրներ: Ավելանում են ավտոպահեստամասերի վրա ծախսվող գումարները,
քայքայվում են վարորդների և ուղևորների նյարդերը: Իսկ ամենակարևորն այն է, որ չի խնայվում
ժամանակը: Իսկ ժամանակը, ինչես ասում են, ոսկի է: Այնքան էլ համաձայն չեմ, ժամանակը
կյանք է, ու մենք մեր կյանքի որոշ հատված ծախսում ենք անորակ և քայքայված ճանապահների
վրա:
Կհարցնեք,
թե ո՞րն է լուծումը… Ընդամենը բարեխղճորեն ճանապարհ կառուցելը: Ինչպե՞ս է լինում, երբ
իրար հարևանությամբ գտնվող ճանապարհի հատվածներից մեկը շատ լավն է, իսկ մյուս հատվածով
անցնելիս «Կովկասի գերուհին» ֆիլմի հերոսներից մեկի խոսքերն ես հիշում, «քիչ է մնում
անիծես այն օրը, երբ նստեցիր մեքենայի ղեկին»: Շատ հասարակ, մի հատվածի շինարարը լավն
է, իսկ մյուս, անորակ հատված կառուցողին այնքան էլ ճիշտ չէ շինարար կոչելը:
Բիզնեսի
ամենամեծ ռեսուրսը ժամանակի ճիշտ օգտագործումն է: Ի՞նչ անեն մեր ձեռնարկատերերը, երբ
ոչ միայն չեն կարողանում ժամանակ խնայել, այլ
լրացուցիչ ծախսեր են կատարում վառելիքի և ավտոմեքենաների վերանորոգման համար: Մինչդեռ
հաճախորդները սպասում են…Ավելի շուտ երկիրն է սպասում ձեռնարկատերերի վճարած հարկերին:
Իսկ հարկերը վատնվում են անորակ ճանապարհների վրա…
No comments :
Post a Comment