March 5, 2013

Անհատական կենսաթոշակային խնայողություններ. ինչու՞ են դրանք կարևոր


Կենսաթոշակի պլանավորման անհրաժեշտությունը

Տնտեսապես ակտիվ մարդու կյանքում կենսաթոշակի անցնելը մի փուլ է, երբ աշխատանքային եկամտի աղբյուրն այլևս դադարում է գոյություն ունենալ, իսկ կենսաթոշակն այն եկամուտն է, որը փոխհատուցում է այդ ՙկորցված՚ աշխատանքային եկամուտները: Հարցն այն է, որ կենսաթոշակի անցնելիս մարդու եկամուտներն էապես կրճատվում են, իսկ ծախսերը` ոչ: Ուստի կենսաթոշակառուի բարեկեցության մակարդակն ուղղակիորեն պայմանավորված է կենսաթոշակի` աշխատավարձը փոխհատուցելու մակարդակով: ....

Կամավոր կենսաթոշակային սխեմա
  • Կամավոր կենսաթոշակային բաղադրիչը կամ սխեման կենսաթոշակի պլանավորման արդյունավետ գործիք է, որն ունի բազմաթիվ առավելություններ.
  • Այն լրացուցիչ կենսաթոշակային եկամուտի աղբյուր է` ի լրումն պետական կենսաթոշակների
  • Խնայողություններ կատարելու ճկուն մեխանիզմ է, որը հեշտացնում է կանոնավոր և կարգապահ ձևով կենսաթոշակային խնայողություններ կատարելը,
  • Կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը կարող է ինքն ընտրել սեփական կենսաթոշակային խնայողությունների չափը և ներդրման ձևերը,
  • Կամավոր կենսաթոշակային ֆոնդերում ներդրումները չեն հարկվում,
  • Կենսաթոշակային խնայողությունները կարող են հանգեցնել կապիտալի շուկայի զարգացման, առավել բարձր տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման և  գործազրկության կրճատման:.......
Հոդվածի աղբյուր` PARADIGMA ARMENIA

No comments :

Post a Comment