«Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման կենտրոնում Մայիսի 13-20 հաջողությամբ կայացան «Բիզնես հմտությունների զարգացման» դասընթացները Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի մոտ 50 ուսանողների համար:
Դասընթացները իրականացվում էին «Ուսանողների աշխատունակության և պրակտիկայի խթանման» ծրագրի շրջանակներում (ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ Ի-Դի-Էմ-Սի ծրագրի կողմից), որը նպատակն է առավել արդյունավետ դարձնել պրակտիկայի գործընթացը և ուսանողների, և հյուրընկալող ընկերությունների համար:
Դասընթացները ուղղված էին զարգացնելու մասնակից ուսանողների բիզնես հմտությունները (CV-ի կազմում, արդյունավետ հարցազրույցներ, թիմային աշխատանք, հաղորդակցում, ժամանակի կառավարում և այլն), որոնք նրանք կկարողանան կիրառել ինչպես առաջիկա պրակտիկայի ծրագրում, այնպես էլ իրենց հետագա կարիերայում:
Ուսանողները աչքի ընկան իրենց բարձր ակտիվությամբ և առաջադիմությամբ: Դասընթացները անցան շատ անմիջական և ինտերակտիվ մթնոլորտում, որի շնորհիվ ապահովվեց դասընթացի արդյունավետությունը մասնակիցների համար:
Ուսանողների արձագանքները խոսում են այն մասին, որ դասընթացները անցել են հետաքրքիր, և տրված գիտելիքները իսկապես կիրառելի են:
«Անկեղծ ասած` առաջին դասընթացին, երբ գրում էինք մեր ակնկալիքները, անգամ չէինք էլ կարող պատկերացնել, որ այսքան հագեցած, այսքան պրակտիկ և կիրառելի գիտելիքներ կստանանք»: (Ինեսա Գրիգորյան, Ագրոբիզնես և շուկայաբանության ֆակուլտետ, 4-րդ կուրս)
«Ես ուրախ եմ, որ մասնակցեցի Բի-Էս-Սի դասընթացներին, քանի որ սովորեցի և հետագայում էլ կկիրառեմ այնպիսի նրբություններ, ինչպիսին են ղեկավարին ճիշտ ներկայանալը, աշխատակիցների հետ ճիշտ հարաբերություններ հաստատելը և ժամանակի արդյունավետ կառավարումը», - նշել է Աննա Մնացականյանը (Ագրոբիզնես և շուկայաբանության ֆակուլտետ, 4-րդ կուրս):
Սիրվարդ Քոթանջյանը, ով սովորում է Պարենամթերքի փորձաքննության 4-րդ կուրսում, գտնում է, որ նյութերի մատուցման եղանակը նպաստել է դասընթացի արդյունավետությանը, որի արդյունքում ստացված գիտելիքները դեռ երկար կհիշվեն:
Սննդարդյունաբերության էկանոմիկա և կառավարում բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Աբրահամյանը նշել է. «Դասընթացն ինձ համար անցավ շատ հետաքրքիր, քանի որ և ես էի հետաքրքրված այդ դասընթացներով, և նյութը շատ հետաքրքիր ձևով էր մատուցվում: Դասընթացն ինձ հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնել մեր ապագա աշխատանքը, համալսարանն ավարտելուց հետո ավելի հեշտ ճանապարհով գտնել աշխատանք»:
Ուսանողները բարձր են գնահատել նաև դասընթացի ինտերակտիվությունը:
«Նյութը ներկայացված էր հետաքրքիր և մատչելի: Մեր մասնակցությունը թույլ էր տալիս ավելի կենդանացնել ստացված գիտելիքները. դա նույնպես շատ դրական էր», - նշել է Ագրոբիզնես և շուկայաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սեդրակ Թարվերդյանը:
No comments :
Post a Comment