«Պարադիգմա Արմենիա» ընկերության մոտեցումը. ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ
Կորպորատիվ, այն է՝ գործատուի կողմից տրամադրվող,
կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմաններում (ԿԿԿՍ) մասնակցությունը կենսաթոշակային
խնայողություններ կատարելու ուղիներից մեկն է:
Աշխատավայրն իդեալական վայր է ԿԿԿՍ խնայողություններ կատարելու համար, սակայն
առանց գործընթացում իսկապես ներգրավված գործատուների արդյունքը չի կարող լինել գոհացուցիչ: Հենց այս պատճառով է, որ աշխարհում այսօր նկատվում
է գործատուների մասնակցությամբ ԿԿԿՍ-ի դերի աճ:
Որո՞նք են Հայաստանում կորպորատիվ կենսաթոշակային խնայողություններ
իրականացնելու տարբերակները
«Կուտակային
կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործատուն իր վարձու աշխատողների համար
լրացուցիչ՝ կորպորատիվ կենսաթոշակային սխեմա կարող է ձեռք բերել
- կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ սահմանված կենսաթոշակային հատկացումներ սխեմայի տեսքով
- ապահովագրական ընկերություններից՝ սահմանված կենսաթոշակների սխեմայի տեսքով:
Օրենքն արգելում է գործատուի կողմից ԿԿԿՍ առաջարկելիս խտրական մոտեցման դրսևորումը
(օրինակ, ԿԿԿՍ ձեռք բերել բացառապես ղեկավար կազմի համար), սակայն գործատուն կարող
է այն առաջարկել ինչպես ողջ կոլեկտիվին, այնպես էլ աշխատողների որոշակի կատեգորիայի
(ասենք, օրինակ, առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող մշտական աշխատողներին,
որոշակի որակավորում ունեցող աշխատողներին և այլն):
Գործատուի կողմից առաջարկվող ԿԿԿՍ-ին
հատկացումները կարող են կատարվել միայն գործատուի կամ գործատուի և աշխատողի
կողմից: Սակայն օրենքն արգելում է պարտադրել աշխատողին մասնակցել կամ շարունակել մասնակցությունը
գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմային՝ որպես տվյալ գործատուի մոտ
աշխատելու անհրաժեշտ պահանջ:
Ինչու՞ ձեռք բերել
կենսաթոշակայինսխեմա աշխատողների համար
- Նպաստել տվյալ գործատուի մոտ աշխատակիցների մոտիվացիայի, հետևաբար նաև աշխատանքի արտադրողականության բարձրացմանը
- Հանդիսանալ որակյալ աշխատուժ ներգրավելու և այդ աշխատուժն «աշխատատեղին կապելու» լավագույն մեխանիզմ
- Ստեղծել երկարաժամկետ խթաննր տվյալ գործատուի մոտ երկար ժամանակ աշխատողների համար
- Հանդիսանալ ընկերության իմիջի, հեղինակության բարձրացման, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ ներկայանալու լավագույն ուղի:
- Եթե գործատուն կատարում է կենսաթոշակային հատակցում համախառն աշխատավարձի 2.5% չափով՝ 3750 դրամ, ապա շահութահարկի մասով տրամադրվող հարկային արտոնության արդյունքում նրա խնայողությունը կազմում է 1125 դրամ: Ասել է թե իր կատարծ լրացուցիչ ծախսած 3750 դրամի 30%-ը գործատուն ետ է ստանում:
Գործատուի՝ համախառն աշխատավարձից
X% կամավոր կենսաթոշակային հատկացում կատարելու դեպքում, շահութահարկի գծով արտոնության արդյունքում խնայողության
ընդհանուր բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով.
X*1.5*0.2
Վերլուծությունները վկայում են, որ համարժեք կենսաթոշակ (կենսամակարդակի
կտրուկ անկումից խուսափելու հնարավորություն տվող կենսաթոշակ) ապահովելու համար անհատը պետք է իր աշխատավարձի 5%-ից 15%-ը մի կողմ
դնի աշխատանքային ողջ ակտիվ կյանքի ընթացքում:
Կա արդարացված
մտահոգություն, որ շատերն այս կամ այն պատճառով չեն կարողանում կամ նույնիսկ չեն մտածում
կատարել բավարար խնայողություններ կենսաթոշակային համարժեք մակարդակ ապահովելու համար: Մյուս կողմից, մասնավոր կենսաթոշակային խնայողությունները
միջին աշխատավարձ ստացողների մոտ կարող են բավարար չլինել համարժեք կենսաթոշակային
եկամուտ ապահովելու համար: Ուստի կորպորատիվ ԿԿԿՍ-ի ձեռքբերումը գործատուի կողմից կարող
է հիմնարար դեր ունենալ գործատուի՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության
կրողի հեղինակության և որակյալ աշխատուժի ներգրավման մրցակցային միջավայրի ստեղծման
առումով: ԿԿԿս-ի ձեռք բերումը գործատուի կողմից
կարող է.
Որքա՞ն կարժենան կենսաթոշակային խնայողությունները գործատուի համար
Միջազգային փորձը վկայում է, որ ընկերության կորպորատիվ սոցիալական և ֆինանսական գործունեությունները
դրականորեն փոխկապակցված են միմյանց հետ.սոցիալական պատասխանատվության դրսևորումը նպաստում
է դրական հեղինակության ձևավորմանը: Այդուհանդերձ, կարևոր է հասկանալ, թե սոցիալական պատասխանատվության այս կամ այն դրսևորումը,
մասնավորապես կորպորատիվ կենսաթոշակային սխեմայի ձեռք բերումն ինչ կարժենա գործատուի
համար:
Թե՛ գործատուի, թե՛ աշխատողի՝ ԿԿԿՍ-ինհատկացումներ կատարելու վերաբերյալ որոշում
կայացնելու գործում որոշիչ է տրամադրվող հարկային արտոնության առկայությունը: Հայաստանում
այդպիսի արտոնություն տրամադրվում է: Ֆիզիկական անձանց դեպքում արտոնություն սահմանված
է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով, իսկ գործատուների համար` «Շահութահարկի մասին»
ՀՀ օրենքով:
Հարկային արտոնություն աշխատողի համար
«Եկամտային հարկի մասին» ՀՀօրենքը նախատեսում է հարկային արտոնություն կամավոր
կենսաթոշակային խնայողությունը կատարող աշխատողի համար՝ աշխատավարձի մինչև 5%-ի չափով:
Հարկային արտոնություն
գործատուի համար
Գործատուի
համար նախատեսված հարկային արտոնության չափն
ամրագրված է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում՝ իր աշխատողի
օգտին կամավոր կուտակային վճար կատարած գործատուն կարող է կատարել նվազեցում շահութահարկով
հարկման ենթակա հարկման բազայից:
Oրենքի համաձայնիր աշխատողի օգտին
կամավոր կուտակային վճար կատարած գործատուն կարող է կատարել նվազեցում շահութահարկով հարկման ենթակա հարկման բազայից կատարված կուտակային
վճարի չափով, գումարած յուրաքանչյուր վարձու
աշխատողի համար գործատուի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների
50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան տվյալ
վարձու աշխատողի աշխատանքի վարձատրությանն ուղղվող վճարումների 2,5 տոկոսը:
Մեր կողմից կատարված հաշվարկները
վկայում են, որ, օրինակ, 150 000 դրամ աշխատավարձ ստացող մեկ աշխատողի համար.
1. Աշխատավարձի տարեկան բարձրացման համար նախատեսված միջոցների մի մասն ուղղել ԿԿԿՍ-ում խնայողությունների կատարմանը: Միաժամանակ աշխատողների շրջանում բարձրացնել այդ խնոյողությունների կատարման անրհրաժեշտության և կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը՝ դրանով իսկ հորդորելով նրանց ևս մասնակցել ԿԿԿՍ-ին –անհատական խնայողություններ:
2. Կատարել ԿԿԿՍ-ին հատկացումներ աշխատողների համար, իսկ շահութահարկի գծով տրամադրվող հարկային արտոնության արդյունքում ստացված խնայողությունն ուղղել աշխատավարձի բարձրացմանը՝ ունենալ և՛ աշխատավարձի բարձրացում, և՛ լրացուցիչ խրախուսում (ապագա կենսաթոշակային եկամտի ձևավորում) ծախսելով միևնույն X գումարը:
No comments :
Post a Comment