Ինչպես արդեն նշվել է, Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ
«Ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագրի ավարտական միջոցառումը:
Միջոցառման
ընթացքում ներկայացվեցին ծրագրի փուլերը, ամփոփվեցին ծրագրի գնահատման արդյունքները, մասնակից ընկերություններին
և ուսանողներին շնորհվեցին վկայականներ և շնորհակալագրեր:
Միջոցառման հյուրերին բաժանվեց ուղեցույց-ձեռնարկ` արտադրական
պրակտիկայի ճիշտ կազմակերպման և իրականացման վերաբերյալ: