September 13, 2013

Ինչպես արտադրական պրակտիկան դարձնել առավել արդյունավետ

Ինչպես արդեն նշվել էՍեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանում» ծրագրի ավարտական միջոցառումը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի փուլերը, ամփոփվեցին ծրագրի գնահատման արդյունքները, մասնակից ընկերություններին և ուսանողներին շնորհվեցին վկայականներ և շնորհակալագրեր: Միջոցառման հյուրերին բաժանվեց ուղեցույց-ձեռնարկ` արտադրական պրակտիկայի ճիշտ կազմակերպման և իրականացման վերաբերյալ:


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ծրագրի շրջանակներում մշակված ուղեցույց-ձեռնարկը («Ինչպես արտադրական պրակտիկան դարձնել առավել արդյունավետ»)` նախատեսված կրթական հաստատությունների և գործատուների համար: Հուսով ենք` ձեռնարկը կլինի  կիրառելի, և կնպաստեն ուսանողների աշխատանքի տեղավորման և պրակտիկայի հնարավորությունների խթանմանը:

No comments :

Post a Comment