Փայտփորիկը (Google-ն այդպես կոչեց իր վերջին թարմացումը ) խիստ բարդացրեց բանալի բառերի վերլուծությունը՝ ջախջախիչ հարված հասցնելով ռոբոտացված արհեստական SEO-ին:
Եթե նախկինում հնարավոր էր որոշ գործիքների միջոցով ավտոմատ կերպով հղումներ կառուցել և որոնման մեխանիզմներում բարձրացնել կայքի հեղինակությունն ու վարկանիշը, ապա հիմա՝ դա անհնարին է դառնում:
Անգամ Google Analytic ում շատ սահմանափակ քանակությամբ բանալի բառեր ենք տեսնում, որոնցով մարդիկ գալիս են մեր կայք: Խոսքը վերաբերում է երկար՝ մի քանի բառեր պարունակող բանալի բառերին, որոնց միջոցով կատարվում են կայքի հիմնական այցելությունները: Դրանց փոխարեն այժմ տեսնում ենք not provided (տեղեկություն չկա) գրառումը, որը կազմում է բանալի բառերի 80%-ը, այսինքն՝ մենք տեսնում ենք լավագույն դեպքում 20% բանալի բառերը: Որպեսզի օգտակար բովանդակությամբ և հետաքրքիր տեղեկություններով, ինչպես նաև գործողության մղող ուղղորդիչների միջոցով մարդկանց բերենք մեր կայք:
Վերջին թարմացումով Google-ը կտրուկ փոխեց իր ալգորիթմները՝ դարձնելով դրանք առավել քան մարդկային:
Այժմ կայքերը գնահատվում են այցելուի տեսակետից և կարևորվում են հետևյալ հիմնական կետերը.
- Միջինում որքան ժամանակ են անցկացնում այցելուները ձեր կայքում
- Որքան կլիկեր են իրականացվում մեկ այցելության ժամանակ
- Հետաքրքիր և ունիկալ է արդյոք ձեր կայքի բովանդակությունը
- Որքան է կայքից վանման տոկոսը (վանում են համարվում այն այցելությունները, որոնց ժամանակ մեկ էջից ավել չի դիտվում)
Այսպիսով, այժմ SEO-ի մասնագետները ստիպված են փոխել իրենց ռազմավարությունը ավտոմատից դեպի բնական՝ օպտիմալացումն իրականացնելով մարդկանց տեսակետից և մարդկանց համար՝ դրանով իսկ հեղինակություն վաստակելով որոնման մեխանիզմենրի մոտ:
Գրառման աղբյուրը՝ internet-marketing.am
Գրառման աղբյուրը՝ internet-marketing.am
No comments :
Post a Comment