Google առաջին տեղում լինելը այսօր ինչո՞վ է պայմանավորված:
Նկատեցի՞ք, թե՞ ոչ, Google որոնման համակարգը իր ծննդյան 15-ամյակի առթիվ հաստատեց հեղաշրջող ալգորիթմիկ բարելավում որոնման մեխանիզմում, որը պոտենցյալ կերպով ազդել է Google որոնողական համակարգում կատարվող որոնումների 90%-ի վրա: Այս բարելավումը կոչվում է Hummingbird բարելավում, որը որոշ մասնագետներ որակում են, որպես նոր որոնման համակարգ, քանի որ ռադիկալ կերպով փոխվել է որոնման բառերի մշակման տեխնոլոգիան:
Այս բարելավումը առաջին հերթին ուղղված ընդդեմ կայքերի, որոնք ձևավորում են էժանագին բովանդակություն բարձր որոնման տվյալներ ունեցող բանալի բառերով: Սրանք կայքեր են, որոնց բովանդակությունը խճողած է անհարկի կրկնություններով, անհետաքրքիր նախադասություններով, անիմաստ, անկապ տեքստերով, սակայն լեցուն՝ շատ փնտրվող բառերով.
Այս երևույթը կարելի է համեմատել այսպիսի իրավիճակի հետ. մի նորաբաց խանութ կենտրոնական տեսանելի վայրերում տեղադրում է ամեն կարգի գովազդային պաստառներ, սլաքներ, գրում և հաղորդում է թերթերով, ռադիո և հեռուստագովազդներով, ներկայացնում և ուղղորդում է այցելուներին իր մոտ: Եվ խանութը ժամանակ առ ժամանակ լցվում է պատահական առաջին անգամ եկող այցելուներով, ովքեր մի քանի վայրկյան իրենց շուրջը նայելով՝ դուրս են գալիս՝ այլևս չվերադառնալու մտքով, քանի որ տեսնում են էժանագին, անորակ, ցածրակարգ և անիմաստ ապրանքներ: Եվ անմիջապես շտապում են մտնել դիմացի մայթում մի չգովազդված առևտրի տուն, որտեղ նրանք մշտապես գնումներ էին կատարում և կշարունակեն այցելել:
Google համակարգի այս նոր բարելավման նպատակն է <մաքրել> մարդկանց որոնման արդյունքները պատահական հայտնված <սուպեր-օպտիմալացված> կայքերից: Ուրեմն, ինչպե՞ս կարելի է բարձրանալ որոնողական արդյունքներում:
Google վարկորոշման համակարգն այսօր Hummingbird թարմացման շնորհիվ արդարացիորեն կայքի առաջին տեղում լինելու գնահատման իրավունքը տվել է այցելուին: Կայքի գնահատականը, հավելումն 200-ից ավել այլ պարամետրերի՝ որոշվում է նաև հետևյալ արդյունքներով.
- Կրկնակի այցելություններով
- Այցերի երկարությամբ և խորությամբ
- Կայքում այցելուի գործողություններով
Այս պարամետրերը առկա են անալիտիկ համակարգերում: Այսօր, ըստ Google որոնողական համակարգի <պահանջի> կայքերը պետք է մրցակցեն՝
Կրկնվող այցերի տոկոսով.
Այցերի տևողությամբ և խորությամբ.
Այցելուի գործողությամբ.
Իսկ ձեր կայքն ինչպիսի՞ արդյունքներ ունի այս պարամետրերով:
Գրառման աղբյուրը՝ internet-marketing.am
No comments :
Post a Comment