Գործատուի վերաբերմունքը աշխատանք փնտրողի (դիմողի) հանդեպ առաջին հերթին արտացոլվում է ընկերության մշակույթի մեջ և մարդկային ռեսուրսների քաղաքականության առկայությամբ, սակայն ոչ բոլոր գործատուներն են ուշադրություն դարձնում իրենց ընկերության հեղինակությանը և հաճախ հարցազրույցների ընթացքում թույլ են տալիս այնպիսի սխալներ, որ կարող են ուղղակիորեն վանել աշխատանք փնտրողին:
1.Հարցազրույց անցկացնողը հրաժարվում է աշխատանք փնտրողին տրամադրել տվյալ աշխատանքի հիմնական գործառույթների և պարտականությունների վերաբերյալ տեղեկություն: Դիմողը պետք է հստակ իմանա, թե ինչ են իրենից ակնկալում:
2.Դիմողի հետ շփման ժամանակ ընկերության ներկայացուցիչը վերջինիս` որպես երեխա կամ սկսնակ է դիտարկում: Իրականում, հարցազրույցների ընթացքում, պետք է առկա լինի «գործընկեր-գործընկեր» գաղափարը, ինչը զրուցակիցների
մոտ ազատ շփման և մտքերի փոխանակման համար բարենպաստ մթնոլորտ է առաջացնում:
3.Դիմողին չեն տրվում իր մասնագիտական մակարդակի վերաբերյալ հարցեր: «Որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում 10 տարի անց» և նմանատիպ այլ հարցերը շատ կարևոր են, սակայն այդ պահին դիմողը գտնվում է տվյալ ընկերությունում և ուզում է աշխատել հենց այդտեղ:
4.Հարցազրույցի օրն ու ժամը անընդմեջ փոփոխվում է: Նման երևույթը կարող է
տպավորություն
թողնել, որ դիմողն առնչվում է անպատասխանատու
և ոչ համակարգված գործատուի հետ: Մի գուցե հետագայում նա աշխատավարձի վճարման օրը ևս շարունակ հետաձգի կամ պարտականություններն անընդհատ փոխվեն:
5.Մարդկային ռեսուրսների պատասխանատուն, ընկերության ղեկավարը, կամ ցանկացած այլ մարդ, ով վարում է հարցազրույցներ,
համարվում է ընկերության ներկայացուցիչ , ուստի այդ անձնավորությունը պետք է խնամված տեսք ունենա: Եթե նա հստակ չի ձևակերպում իր մտքերը և հարցազրույցը վարում է թափթփված տեսքով և անուշադիր, դժվար թե դիմողը ցանկանա հետագայում աշխատել այդ ընկերությունում:
6.Բացարձակ անիմաստ է դիմողին հրավիրել լրացուցիչ հարցազրույցի այնպիսի ղեկավարի մոտ, ով պատկերացում չունի, թե ինչ պարտականություններ է դիմողը կատարելու: Նման ղեկավարը բավականին տարօրինակ և տհաճ տպավորություն կթողնի դիմորդի վրա:
7.Վերջապես ամենագլխավոր սխալը` «Մենք Ձեզ կզանգահարենք»: Սա ընդամենը մի խոստում է, որ իրականում ոչ մի հետագա քայլ չի ենթադրում: Նույնիսկ, եթե դիմողը չի համապատասխանում տվյալ աշխատատեղի համար, նրան պետք է անպայման տեղյակ պահել: Իսկ, եթե համապատասխանում
է, ապա այդ մասին հայտնել դիմողին և միայն այս դեպքում խոստանալ «Մենք Ձեզ կզանգահարենք»:
No comments :
Post a Comment