September 24, 2016

Բացահայտի'ր քո իրական պոտենցիալը

Ամեն ոք, որքան էլ իմաստուն լինի
կյանքի բոլոր ասպարեզներում
բանիմաց ընկերոջ խորհրդի կարիքն ունի:

Պլատոն




 - Անձնական արդյունավետության բարելավում
 - Ինքնագնահատման բարձրացում
 - Կյանքի և կարիերայի համար հստակ նպատակների սահմանում
 - Կարողանալ օգտագործել ձեր ամբողջ պոտենցիալը
 - Կարողանալ հաղթահարել խոչընդոտները
 - Բոլոր անձնական և գործնական աշխատանքների հստակ և իրատեսական պլանավորում
 - Դուք եք կառավարում ձեր ժամանակը
 - Ինչպե՞ս մոտիվացնեմ ինքս ինձ
 - Իմ ներքին կոնֆլիկտները. ի՞նչ անել դրանց հետ




Ահա այն ոլորտները, որտեղ յուրաքանչյուրս ձգտում ենք լինել ավելի լավը, սակայն շատ հանգամանքներ մեզ խանգարում են: Կարող ենք թվարկել պատճառներից մի քանիսը... Չէ, ավելի լավ է չխոսել այդ մասին, քանզի բոլորին էլ հայտնի է:

Իսկ եթե սկսենք մեզանի՞ց: Օրինակ, հարց տվեք ձեզ
«ի՞նչն է ինձ խանգարում ավելի շատ բան անել օրվա ընթացքում» կամ «ինչպե՞ս եմ ես ակնկալում այլոց բարձր գնահատականն իմ մասին, երբ իմ ինքնագնահատականը այնքան էլ բարձր չէ» և որ ամենակարևոր հարցն է` «որքա՞ն է իմ պոտենցիալը»:

Հավատա` քո պոտենցիալը ոչ թե բարձր է, այլ բավականին բարձր է: Քո հնարավորությունները ոչ թե սահմանափակ են, այլ ավելին, քան դու ես կարծում: Դու կարող ես անել ավելին, քան այսօր ես անում, շատ ավելին, որ նույնիսկ հավատալն է դժվար: Դժվար է, բայց պետք է հավատալ:


Հիմա զուտ էմոցիոնալ դաշտից անցում կատարենք իրականության տարածք: Պետք է հավատալ, բայց միայն հավատալով մենք ոչնչի չենք հասնի: Պետք է գործել, աշխատել, փնտրել հնարավորություններ, հասկանալ սեփական պոտենցիալի չափը

Ամեն ինչ հասանելի է, երբ դրվում են իրական և հստակ նպատակներ: Իրական ասելով` ընդունենք, ոչ թե այնքան, որքան մտածում ենք, որ կարող ենք, այլ այնքան, որքան մեր պոտենցիալը թույլ կտա: Իսկ պոտենցիալը մեծ է: Որքա՞ն

Ամեն ոք, որքան էլ իմաստուն լինի, կյանքի բոլոր ասպարեզներում բանիմաց ընկերոջ խորհրդի կարիքն ունի: Իսկ այդ ընկերը կարող է լինել քոուչը, ով ձեզ քայլ առ քայլ ցույց կտա սկզբում հնչած բոլոր նպատակների հասանելիության ճանապարհը

Շարունակելի

No comments :

Post a Comment