September 26, 2016

ՎՃԱՐԻ'Ր ԽՆԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Շատ հետաքրքիր մարդիկ են հայ գործարարներըԿարծում եմ շատերը կհամաձայնվեն այս մտքի հետ: Հայ գործարարները աչքի են ընկնում աշխատասիրությամբ, ճկունությամբ, դժվարությունները հաղթահարելու աննկուն կամքով: Այս ցանկը կարելի է շարունակել:Սակայն, ես կուզենայի ուշադրություն դարձնել մեկ այլ հարցի վրա: Ինչո՞ւ են հայ գործարարները մեծ ներդրումներ անում ու նրանցից շատերը այդ ներդրումները հիմնավորում են էմոցիոնալ փաստարկներով: Օրինակ, “ես գիտեմ, որ լավ բիզնես է”, “ինչո՞ւ պետք է նրա (պայմանական մրցակից) մոտ ստացվի, իսկ իմ մոտ ոչ”, “ես շուկան կգրավեմ”, “փորձը փորձանք չէև այլն


Համաձայն եմ, որ համարյա բոլորը ունեն իրենց բիզնես պլանը` թղթի վրա, թե մտքում: Ես գիտեմ, որ որոշ տվյալներ շուկայի վերաբերյալ հավաքագրվում և քննարկվում են: Համոզված եմ, որ շատ երկար են մտածում: Սակայն, նորից, որոշումները կայացվում են ոչ թե հաշվի առնելով այդ տվյալները, այլ ներքին համոզվածությունը, որ գործը անպայան հաջողվելու է:

Մի քանի օր առաջ մասնակցում էի մի միջոցառման, որը անցկացվում էր բավականին շքեղ (համենայն դեպս` ըստ հյուրանոցի սեփականատիրոջ ընկալմամբ) հյուրանոցում: Մեծ ներդրումներ են արվել ու համոզված եմ, որ շուկայի պահանջարկը, զարգացման միտումները և այլ գործոններ հաշվի չեն առնվել: Միակ գործոնը եղել է այն որ, սեփականատերը ՑԱՆԿԱՑԵԼ է ունենալ ՄԻԱՅՆ 5-աստղանի հյուրանոց: Դարձյալ էմոցիոնալ որոշում: Միգուցե պետք էր կառուցել 3-աստղանի, ավելի պակաս ներդրումներով: Բայց դե սա արդեն շուկայական որոշում է, ոչ էմոցիոնալ ու մեր գործարարներից շատերին հարիր չէ:

Մեկ ուրիշ օրինակ, որ մենք կարող ենք ամեն օր տեսնել: Երևանում ռեստորաններ կառուցվելիս գործարարները ի սկզբանե հաշվի են առնում ոչ թե որակյալ սնունդ և բարձրակարգ սպասարկում ապահովելու գործոնները, այլ` ՇՔԵՂ կառույց ունենալու գաղափարը: Այն պետք է ավելի լավը լինի, քան մրցակցինը: Իսկ սպասարկումը: Սրա մասին հետո կմտածեն, քանի որ մեր ռեստորանի շենքը հայավարի ասած  պետք է բոլորիաչքը ծակի”: Ու այդպիսի գործարարների մոտ հարց է ծագոււմ, թե ինչպես է ստացվում, որ այն գործարարները, ովքեր մեծ ծախսեր չեն արել ինտերիերի վրա, սակայն իրենց գործերը ավելի հաջող են ընթանում

Էլ չեմ խոսում որոշ դեպքերում անիմաստ գովազդային արշավների և միջոցառումների   վրա ծախսվող ահռելի գումարների մասին, որոնց տված միակ օգուտը բիզնեսի սեփականատիրոջ բավարարվածություն է, որ իր մասին խոսում են հեռուստատեսությամբ: Մի անգամ, ներկա եմ գտնվել մի զրույցի, երբ ընկերության սեփականատերը գովազդային գործակալին ՊՆԴՈՒՄ էր, որ հոլովակում պետք է նկարահանվի իր թոռնիկը` բերելով հետևյալ փաստարկըես եմ փող տվողը, դու ե՞ս որոշում ու խալխին իմ փողերով տելեվիզոր քցում”: Ցավոք սրտի սա եզակի դեպք չէ

Այս դեպքերում է, որ զգացվում է կառավարման խորհրդատուի կարիքը, ով կհիմնավորի որոշման ճիշտ կամ սխալ լինելը, կուսումնասիրի արտաքին միջավայրը և կառաջարկի իրատեսական, շուկայի պահանջարկից բխող լուծումներ: Կառավարման խորհրդատուն է, ում շնորհիվ գործարարները կարող են խնայել գումար, ժամանակ և այլ ռեսուրսներ
Միթե չեք ցանկանում ֆինանսական միջոցներ խնայել, միջոցներ, որոնք անիմաստ վատնվում են էմոցիոնալ դաշտում: Միջոցներ, որոնք հետագայում պետք կգան բիզնեսը զարգացնելու նպատակով: Եվ վերջապես միջոցներ, որոնք կարող են մնալ սեփականատիրոջ գրպանը և անիմաստ չծախսվեն:

Իմ հոլանդացի գործընկերն, ով խորհրդատվություն է մատուցում մի քանի խոշոր եվրոպական ընկերությունների, մի հետաքրքիր միտք հայտնեց` համեմատելով եվրոպացի և հայ գործարարներին. “եվրոպացիները վարձում են կառավարման խորհրդատու` գումարներ խնայելու նպատակով, իսկ հայ գործարարները չեն ցանկանում աշխատել խորհրդատուների հետ` գումար չծախսելու պատճառաբանությամբ”:  Զուտ մտածելակերպի տարբերություններ: Հայերը չեն ուզում ծախս անել խորհրդատուի վարձելով ու կորցնում են մեծ գումարներ, իսկ եվրոպացիները գնում են այդ ծախսերին, որպեսզի մեծ գումար խնայեմ: Դե հիմա կասեք, եվրոպացիների հետ չհամեմատվենք: Իսկ ինչո՞ւ ոչ: Այն պահին, երբ սկսում ենք խոսել հայ գործարարների մասին, ապա հիշում են այդ հոդվածի առաջին պարբերության ձևակերպումները … 


No comments :

Post a Comment