October 26, 2016

ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՄ

Մենք` հայերս, սիրում ենք տեղի-անտեղի ասել.ես սա գիտեմդե դա ես վաղուց գիտեիինչ է, դու չգիտեի՞ր:

Սա հոգեվիճա՞կ է, թե՞ սեփական ԵՍ-ը հաստատելու միջոց: Ո՞վ գիտե, գուցե դա այսպես է: Գուցե և այդպես է, սակայն
Մի խելացի գործարար մարդ ժամանակին ասել է «Եթե դու այդքան խելացի ես, ապա ինչու՞ հարուստ չես»: Ասողը հաստատ  հայ չէ: Ո՞ր հայ գործարարը կասի «Ես սա չգիտեմ, պետք է սովորեմ»:  


Ես ինք ինձ ժխտեմ: Բարեբախտաբար կան այդպիսի հայեր, ովքեր ձգտում են սովորել: Կան, սակայն քիչ են: Քիչ են, սակայն որակ են կազմում: Հաստատ:
Մեր գործարարների ցավոտ կողմն է ընդունել, որ գիտելիքի կարիք ունենԸնդունեն, որ ինչ որ բան չգիտեն: Մինչ մենք ասում ենք, թե ամեն ինչ գիտենք, մարդկությունը առաջ է գնում: Այն էլ մեծ քայլերով: Իսկ առաջ են գնում միայն սովորելով:

Չգիտեմ, թե որ հեռատես կումունիստի խելքին է փչել «Սովորել, սովորել, սովորել» ասույթը վերագրել Լենինին: Բայց դա կարևոր չէ: Կարևորը այն է, որ լավ է ասված: Իսկ մենք ծաղրում ենք, ասելով, թե Լենինի խոսքերն են: Ինչպես միշտ, կենտրոնանալով ձևի վրա, մոռանում ենք բովանդակությունը:  Դե որ Լենինն էլ բարեբախտաբար հայ չէ, դա բոլորս գիտենքԴե իհարկե, գիտենք: Հնարավոր չէ չիմանանք: Մենք ամեն ինչ գիտենք

Ամեն ինչ իմանալու համար սովորել է պետք: Սովորել ոչ թե դիպլոմ ունենալու, այլ գիտելիք ստանալու համար: Կարդալով, խորհուրդ հարցնելով, կատարված սխալները վերլուծելով...

Թե չէ, ես ամեն ինչ գիտեմ


No comments :

Post a Comment