October 27, 2016

Երիտասարդները կերտում են հայ գործարարի ապագա կերպարը

Այսօր ձևավորվում է հայ գործարարի մի կերպար, ում համար կարևոր է ազնվությունը, սկզբունքայնությունը, ազատականությունը, ստեղծագործականությունը և այլ հատկանիշներ: Հատկանիշներ, որոնք ավելի կարևոր են, քան փողը, շինությունըսարքավորումներն և անձնական կապերը:



Կարևոր են, քանի որ երիտասարդ գործարարը բիզնեսին մոտենում է արժեք ստեղծելու տեսանկյունից, այլ ոչ թե ուղղակի փող աշխատելուԿարևոր է, քանի որ երիտասարդների համար գաղափարի գոյությունը սեփական բիզնես ունենալու առաջին քայլ է: Իզուր չէ ասված. <<Եթե գաղափարը լավն է, ապա փողը ինքն իրեն կգա>>:

Երիտասարդ բիզնեսմենը փորձում է որևէ բան սովորել իր մրցակից ընկերությունից` ի տարբերություն միջին և ավագ սերնդի մեծամասնության, որոնք ուղղակիորեն անտեսում են մրցակիցների առակայությունը: Երիտասարդների մտածելակերպը ռազմավարական է` ի տարբերություն իրենց ավագ սերնդի, ով կարճաժամկետ  է մտածում:

Երիտասարդները ցանկանում են նոր ոճ բերել հայկական բիզնեսի աշխարհ, գլոբալ ոճ և գլոբալ մտածողություն: Նրանք փորձում են ազատվել լոկալ կապանքներից: Նրանց համար չկան փակ սահմաններ: Նրանց համար վիրտուալ աշխարհի ազատությունները տեղափոխվում են իրական կյանք:

Երիտասարդները նոր որակ են բերում հայկական բիզնեսի աշխարհ: Մեր հույսը երիտասարդներն են


No comments :

Post a Comment