October 31, 2016

Երազանք – իրականություն = խնդիր

Ի՞նչ է նշանակում այս բանաձևը: Սա նշանակում է, երբ մեր վարդագույն երազանքը համեմատում ենք դաժան իրականության հետ, ապա դեմ առ դեմ հանդիպում ենք մի երևույթի հետ, որը կոչվում է խնդիր:

Այսինքն, երազում ենք ունենալ մշտական հաճախորդներ, սակայն, չգիտես ինչու, նրանք միշտ չէ, որ օգտվում են մեր ծառայություններից: Երազում ենք ունենալ նվիրված աշխատողներ, սակայն նրանք աշխատանքի են գալիս ոչ թե աշխատելու, այլ լավ ժամանակ անցկացնելու համար: Երազում ենք ունենալ վստահելի մատակարարներ, սակայն նրանք միշտ չէ, որ կատարում են իրենց խոստումները; Երազում ենք ունենալ գեթ մեկ հանգիստ օր, սակայն օրը սկսվում է միայն խնդիրներով: Ու ամեն օր նույն պատմությունը:

Ինչպե՞ս լուծել այս խնդիրը: Իսկ այն լուծելու ամենալավ տարբերակը այդ ԽՆԴԻՐԸ զրոյին հավասարեցնելն է: Իսկ ե՞րբ այն կդառնա զրո: Միայն այն դեպքում, երբ ԵՐԱԶԱՆՔԸ հավասար է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ: Գոյություն ունի երկու ճանապարհ. երազանքը դարձնել իրականություն, կամ իրականությունը վերածել երազանքի:


Յուրաքանչյուրը կատարում է իր ընտրությունը:

No comments :

Post a Comment