Խոստովանիր, որ հաճախորդների
հետ հանդիպումները շատ կարևոր են, և եթե արդյունքում վաճառք չես իրականացնում,
նշանակում է ապարդյուն ծախսում ես ժամանակդ և ճանապարհածախսդ: Այդ իսկ պատճառով
հանդիպման գնալուց առաջ համոզվիր, որ կգերազանցես ինքդ քեզ:
Ահա 10 ամենատարածված սխալները, որոնք վաճառքի մենեջերները
թույլ են տալիս պոտենցիալ հաճախորդների հետ հանդիպման ընթացքում.
1.Ուշացում հանդիպումից: Եթե հանդիպմանը ժամանակին չես ներկայանում, հաճախորդի մոտ
տպավորություն է ստեղծվում, որ ինքը կամ իր թանկագին ժամանակը քեզ այնքան էլ
չեն հետաքրքրում: Աշխատիր 15 րոպե շուտ ներկայանալ հանդիպմանը, եթե հանդիպման վայրն
անծանոթ է քեզ, իսկ մանրամասները նախապես ճշտիր :
2.Անհամապատասխան արտաքին տեսք: Հանդիպմանը ներկայանալուց առաջ ուշադիր զննիր ինքդ քեզ, համոզվիր, որ
ատամներդ մաքուր են, տեսքդ կոկիկ է, շորերդ թափթփված չեն և մազերդ գեղեցիկ հարդարված:
3.Չափից դուրս ընկերական շփում: Չափից դուրս ընկերական վերաբերմունքի դրսևորումը կարող է կեղծ թվալ
և վանել հաճախորդին: Եղիր սիրալիր և հարգալից:
4.Շատ խոսել, քիչ լսել: ՎաՃառքին վերաբերող զանգերի նպատակն է տեղեկություն հավաքել և գործնական
հարաբերություններ կառուցել: Անընդմեջ խոսելով չես կարող հասնել այդ նպատակներին: Հետաքրքրություն
ցուցաբերիր հաճախորդի հանդեպ, հարցեր տուր և սպասիր պատասխանների:
5.Հաճախորդի հետ բանավիճել: Նույնիսկ եթե հաճախորդը համաձայն չէ քեզ հետ, բանավիճելը միայն կբարդացնի
իրավիճակը: Փոխարենը` հարցրու ինչու նա համաձայն չէ և թույլ տուր, որ արտահայտվի:
6.Վաճառքի ավանդական մոտեցում: Դե իհարկե դու ուզում ես հնարավորինս մեծ քանակությամբ վաճառք իրականացնել,
սակայն բոլորն արդեն իսկ հոգնել են այդ ավանդական մոտեցումից: Նախ հաճախորդի հետ քննարկիր
իր կարիքները, ապա առաջարկիր քո ծառայությունը:
7.Ապրանքի մասին բավարար ինֆորմացիաի բացակայություն : Հաճախորդին այնքան էլ հաճելի չէ անընդմեջ լսել նման արտահայտությունը,
«մեկ րոպե ճշտեմ… մենք դեռ կվերադառնանք այդ հարցին»: Զանգեր կատարելուց առաջ համոզվիր,
որ լիովին տիրապետում ես ինֆորմացիաին այն ապրանքի վերաբերյալ, որը ներկայացնելու ես:
8.Բջջային հեռախոսդ շեղում է ուշադրությունդ: Հիշիր, ոչ մի զանգ կամ հաղորդագրություն այնքան կարևոր չէ, որքան քո
հաճախորդը, ով նստած է քո առջև: Հաճախորդի հետ խոսելիս պարզապես անջատիր հեռախոսդ:
9.Հանդիպումը այլ ընթացք է ստանում: Հաճախորդի ժամանակը թանկ է, ուստի ձանձրալի և դանդաղ ընթացող հանդիպման
փոխարեն հակիրճ ներկայացրու հանդիպման իրական պատճառն ու նպատակը` չշեղվելով հիմնական
թեմայից:
10.Հանդիպման ավարտը ձգձգվում է: Հաճախորդը հավանաբար ունի հարյուրավոր այլ գործեր, որ հեշտությամբ կիրականացներ
այդքան երկարատև հանդիպման փոխարեն: Սահմանիր հանդիպման ժամանակահատված և փորձիր
չգերազանցել այդ ժամանակը:
Եթե հանդիպման ժամանակ նմանատիպ սխալներ թույլ տաս,
համարիր, որ արդեն իսկ զրկվել ես քո հաճախորդներից և ապարդյուն ժամանակ ես ծախսել:
Խուսափիր վերը նշված սխալներից և ավելացրու հաճախորդներից ցանկը:
No comments :
Post a Comment