Google-ի նախկին աշխատակից և Hacker Earth ծառայության
հիմնադիր Սաչին Գուպտայի մտքերը ձեռնարկատիրության մասին: Նա սկսնակ ձեռներեցներին
տալիս է տարբեր խորհուրդներ, թե ինչպես կայացնել որոշումներ, լինել առաջնորդ, ներգրավել
ներդրումներ և անցկացնել խորհրդակցություններ…
Ընդհանուր
Խորհուրդներ
Ձեռնարկատիրությունը չափազանց ծանր աշխատանք է: Կարևոր չէ, դուք պատրաստվել եք լինել ձեռնարկատեր թե ոչ, կամ ստացել եք հատուկ կրթություն: Միևնույն է, դա քիչ է:
Ձեզ կթվա, որ դուք տանուլ եք տալիս բոլոր ճակատներում: Բայց դա այդպես չէ: Դուք պետք է համառ լինեք:
Անորոշությունը ձեռնարկատիրական գործունեության բնորոշիչ հատկանիշ է: Ոչ մի երաշխիք չկա, որ դուք կդիմանաք մեկ տարի, մեկ ամիս, նույնիսկ մեկ շաբաթ: Ընդունեք դա որպես իրողություն:
Ղեկավարումը դա անցում է սևագործ աշխատանքից դեպի աշխատակիցներին հանձնարարություններ տալը` ընկերության աճին զուգընթաց:
6 Հիմնական Պարտականություն
Պատրաստվեք ընդունել բազմաթիվ որոշումներ: Եթե անփույթ լինեք, ապա ընկերության աճը կդանդաղի: Եթե իմպուլսիվ ու բռնկվող եք, ապա որոշումների որակը կընկնի:
Տեսլականի սահմանումն ու ընկերության նշանակության մասին պատմությունները ձեր պարտականությունն է: Դուք կարող եք ուրիշներից խորհուրդներ հարցնել, քննարկել, սակայն միայն դուք պետք է որոշեք, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանա ձեր ընկերությունը:
Դուք եք սահմանում ընկերության ներքին մշակույթը և ամենակարևորը, դուք եք այն պահպանում: Աշխատակիցները պատճենահանում են ձեր վարքագիծը:
Ձեր գլխավոր խնդիրը, որպես ձեռնարկատեր, հետևել որ ընկերությունում գումարների հոսքը չդադարի:
Ղեկավարը պարտավոր է մշտապես տեղեկացված լինել նոր ապրանքի կամ ծառայության զարգացման վերաբերյալ: Դուք կարող եք ձեզ ազատել կամայական այլ գործողություններից, բայց ոչ այս մեկից:
Ընկերության հաջողությունը կախված է թիմի պատրաստ լինելու մակարդակից: Ոչ մեկ չի կարող ամեն ինչ իմանալ աշխատանքի առաջին իսկ օրվանից: Ձեր պարտականությունն է նրանց սովորեցնել և պատրաստել:
12 Խորհուրդ Որոշումների Կայացման Գործընթացի
Վերաբերյալ
Դուք երբեք չեք տիրապետի որոշումների կայացման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվության: Նմանատիպ դեպքերում կարևոր դեր կարող է կատարել ձեր ինտուիցիան:
Ինտուիցիան հնարավոր է զարգացնել: Հաջողակ գործարարները ընդունում են ճիշտ որոշումներ, ոչ թե այն պատճառով, որ ունեն ամբողջական տեղեկատվություն, այլ որ ունենք գիտելիքների մեծ պաշար: Սա ինտուիցիայի հիմքն է:
Դուք ի սկզբանե ավելի շատ կսխալվեք, քան կընդունեք ճիշտ որոշումներ: Ուղղակի պետք է սխալները գիտակցել վաղ շրջանում, սովորել նրանց վրա և երբեք չկրկնել այդ սխալները:
Դուք պետք է պատասխանատվություն կրեք սխալ որոշումների համար: Դուք պետք է ընդունեք ձեր սխալները ու մարդիկ ձեզ կհարգեն:
Փորձեք ժամանակ գտնել և թիմակիցներին բացատրել այս կամ այն որոշման կայացման հիմքը և նպատակը:
Մի հապաղեք որոշումներ կայացնելիս: Շատ դեպքերում որոշում կայացնելու փաստը ավելի կարևոր է, քան ճիշտ որոշումը: Հետագայում դուք ժամանակ կունենաք շտկելու իրավիճակը:
Վաղ թե ուշ կգա ժամանակը, երբ դուք պետք է այնպիսի որոշում կայացնեք, որին ոչ ոք չի հավատալու: Եթե դուք 100% վստահ եք, ապա մի հապաղեք և գնացեք առաջ: Ոչ ոք ձեզանից բացի, չի կարող տեսնել իրավիճակի ամբողջական պատկերը:
Ռազմավարական կարևոր որոշումներ կայացնելուց առաջ հրաժարվեք, ձեռնպահ մնացեք առօրեական օպերացիոն աշխատանքից: Ձեզ ամբողջական ազատություն է պետք: մոռացեք ամեն ինչ, ինչ որ ներկայումս կատարվում է ընկերությունում: Նոր հետո միայն սկսեք խորհել: Մնածեք, թե ինչպես կփոխվի ձեր ապագան, երբ կայացնեք այդ որոշումը:
Որոշակի որոշումներ կարող են փոխել ընկերության զարգացման ուղին: Դուք միշտ չէ, որ կարող եք կանխատեսել բոլոր հետևանքները:
Կան դեպքեր, երբ անհրաժեշտություն է ծագում թույլ տալ, որ իրադարձությունները ինքնահոս զարգանան:
Եթե մտածում եք ոչ կոմպիտենտ աշխատակցին հեռացնել աշխատանքից թե ոչ, ապա հեռացրեք, մի մտածեք:
Եթե մտածում եք ոչ շահավետ ապրանքը կամ ծառայությունը հոսքագծից հանել թե ոչ, ապա անհապաղ հանեք, մի մտածեք:
Շարհունակելի…
No comments :
Post a Comment