Քանի
որ մի տեսակ եսակենտրոն ենք, հաջողությունները վերագրում ենք մեզ, իսկ ձախողումների
դեպքում փնտրում ենք մեղավորներ: Նույնը բիզնեսում: Ոչ մի տարբերություն: Մի փոքր հաջողություն,
1-2 նոր հաճախորդ, մեկ հաջողված պայմանագիր ու միանգամից առաջ է գալիս բիզնեսի տիրոջ
«ես»-ը: Իսկ, երբ ձախողվում ենք, ո՞վ է մեղավոր.
երկիրը, հարկայինը, հաճախորդները, աշխատողները… բոլորը, բայց ոչ բիզնեսի տերը:

Գործարքը
կնքելիս մոռանում կամ չենք էլ ուզում խորանալ պայմանագրի հոդվածների և ֆինանսական տերմինների
մեջ: Վերջերս, մի գործարար բողոքում էր իր մատակարարից, թե իրենց խաբել է և պայմանագրի
մեջ կետ է ներառել, որն իր շահերից չի բխում: Սակայն, փաստը այն է, որ այդ պայմանագիրը ստորագրվել է իր կողմից` առանց գնահատելու
բոլոր ռիսկերն ու հետևանքները: Մեկ ուրիշ դեպք, երբ կորպորատիվ հաճախորդը վիճաբանում
էր բանկերից մեկում ու մեղադրում աշխատակիցներին, որ իրեն տեղյակ չեն պահել վարկային
պայմանագրի ռիսկերի մասին: Բայց ինչու՞ պետք է տեղյակ պահեն: Բանկը հենց նրա համար
է, որ ժպտալով ցույց տա վարկի չափը ու խնդրի արագորեն ստորագրել: Դա իրենց բիզնեսն
է:
Միշտ
զարմանում ենք, թե այս կամ այն մարդը, լինելով «անգրագետ», ինչպես է հասել հաջողությունների բիզնեսում: Միգուցե այդ
մարդը նույնիսկ գրագետ գրելու խնդիր ունի, սակայն ֆինանսապես գրագետ է: Հարցրեք կամայական
այդպիսի ձեռներեցի, որը կարծում եք «անգրագետ» է,
իր ապրանքների ինքնարժեքների մասին
ու մի վարկյան անց կստանաք պատասխանը: Իսկ նրանց մեծ մասը, ովքեր բիզնես ունեն,
պատկերացում չունեն ինքնարժեքի հաշվարկի մասին:
Լուծումը
միակն է: Պետք է սովորել և տիրապետել ֆինանսական գիտելիքների: Գոնե նվազագույն: Սա
պարտադիր պայման է սեփական բիզնեսը խելացի վարելու համար: Մի կարծեք, թե դա հաշվապահի
գործն է: Հաշվապահը արձանագրում է փաստերը, ձևակերպում փաստաթղթերը ու չի նկատում,
չի ուզում նկատել կամ ջանք էլ չի թափում ապագա ռիսկերը նկատելու համար: Դա սեփականատիրոջ
գործն է` կանխատեսել ու պլանավորել վաճառքներն ու ծախսերը, ձևակերպել յուրաքանչյուր
տարվա վերջում և կազմել հաջորդ տարվա բյուջեն` բոլոր ծախսերով և ներդրումներով հանդերձ:
ռիսկերը և նրանց ազդեցության նվազեցման մոտեցումները: Անհրաժեշտ է կանխատեսումներ անել
վաճառքների վերաբերյալ:
Համացանցում
կան բազմաթիվ ուսուցողական նյութեր այս թեմայով: Հայաստանում կան մասնագիտացված կազմակերպություններ: Ամեն
օր հատկացրեք կես ժամ այս գործին ու կհամոզվեք, թե ինչքան օգտակար գործ եք անում ձեր բիզնեսի համար` անորոշությունից անցնելով ֆինանսական գրագիտության նոր մակարդակի:
No comments :
Post a Comment