Ժողովներ
Ձեզ
դա դուր է գալիս թե ոչ, բայց դուք պետք է ժողովներ անցկացնեք: Կարևորը դրանց արդյունավետությունն
է: Գոյություն ունի ժողովի երկու տեսակ. որոշումներ կայացնելու և աշխատակիցներին տեղեկատվություն
տրամադրելու համար: Առաջինի արդյունավետությունը կախված է միայն ձեզանից, երկրորդինը`
թիմի պատրաստվածությունից: Հրաժարվեք կամայական տեսակի ժողովներից, եթե դուք մտադիր
չեք որոշում կայացնելու, կամ եթե դուք ոչինչ չունեք ասելու միմյանց:
Եթե
անպատրաստ ներկայանաք ժողովին, դուք կծախսեք ներկաներից յուրաքանչյուրի ժամանակը: Գոյություն
ունի ընդհանուր սկզբունք. յուրաքանչյուր մեկ ժամանոց ժողովին պատրաստվելու համար պետք
է ծախսել 30 րոպեից ոչ պակաս:
Հարկավոր
չէ ներկա լինել յուրաքանչյուր ժողովին: Որպես ընկերության հիմնադիր, ձեզ մոտ հնարավոր
է առաջանա նման գայթակղություն: Պատրաստ եղեք դիմադրել:
Անկեղծ
հարցրեք աշխատակիցներին, արդյոք կա ձեր ներկայության կարիքը: Եթե կա, ապա խնդրեք ուղարկել
օրակարգը, և հստակեցրեք, ինչ է ձեզանից պահանջվում: Եթե ոչ` հրաժարվեք:
Աշխատանքի ընդունում
Անկախ
նրանից, որքան լավ եք կարողանում ճանաչել մարդկանց, միևնույն է վաղ թե ուշ դուք սխալ
մարդու եք աշխատանքի ընդունելու: Հարցազրույցների անցկացումը ճշգրիտ գիտություն չէ: Հետևաբար ձեզ մի մեղադրեք
սխալների համար:
Ավելի
օբյեկտիվ եղեք: Յուրաքանչյուր պաշտոնի համար պետք է լինի օբյեկտիվ գնահատականի ձև,
ինչպես, օրինակ, թեստային առաջադրանքը:
Հարցազրույցի
ժամանակ մի կենտրոնացեք նրա վրա, թե ինչով են մարդիկ զբաղվել անցյալում: Խոսեք այն
պաշտոնի մասին, որի համար նրանք եկել են:
Պատրաստվեք
հարցազրույցին` կազմելով անհրաժեշտ հարցերի ցանկ: Պարտադիր չէ բոլոր հարցերը տալ հերթականությամբ,
բայց դրանք բոլորը պետք է հնչեցնել:
Խնդրեք
ձեր հարցազրուցավարներին գնահատել յուրաքանչյուր դիմորդին: Հնարավոր են հետևյալ պատասխանները`
«այո», «հավանաբար այո» և «ոչ»: Եթե նրանցից որևէ մեկը բացասական է գնահատում դիմորդին`
մի ընդունեք նրան աշխատանքի: Ցանկալի է, որ ձեր հարցազրուցավարների պատասխանները մեծամասամբ
դրական լինեն:
Խնդրեք
դիմորդներին պատմել իրենց սխալների մասին: Այդպես ավելի լավ կճանաչեք նրանց, քան, եթե
նրանք խոսեն իրենց հաջողությունների մասին:
Մի
ընդհանրացրեք: Որոշ մարդիկ ազատ են իրենց զգում հարցազրույցի ժամանակ, որոշներն էլ
ոչ:
Անհրաժեշտ
է մարդկանց մի շրջանակ ստեղծել (և պարտադիր չէ, որ բոլոր աշխատակիցները ներառված լինեն),
ում նվիրվածությունը անդրդվելի է: Դրանք այն
մարդիկ են, ում վրա կարող եք հույս դնել նույնիսկ ամենաճգնաժամային իրավիճակներում:
Երբ ընդունում եք մարդկանց աշխատանքի, ուշադրություն դարձրեք այդ առանձնահատկության
վրա:
Ներդրումների և ֆոնդերի ներգրավում
Մեզ
դուր է գալիս, թե ոչ, միևնույն է մենք մշտապես գտնվում ենք ներդրումների ներգրավման
գործընթացում: Մշտապես պարապեք ձեր ընկերության elevator pitch-ի վրա և պատրաստ եղեք
այն ներկայացնել ամենուր, ամեն վարկյան և ամեն լսարանի դիմաց:
Հերթական
միջոցների ներգրավումը հերթական ձեռք բերումն է:
Ներդրումներ
ներգրավելու իմաստը, դա պատմություններ ներկայացնելու հմտությունն է: Ներդրողներին
ավելի հետաքրքրում է ձեր պատմությունը, քան արձանագրված փաստերը:
Ներդրողներին
զգուշորեն ընտրեք: Նրանք դառնալու են ձեր ամենամոտ մարդիկ, որոնց հետ դուք քննարկելու
եք ամենակարևոր հարցերը: Հիանալի կլինի, եթե դուք կարողանաք աշխատեցնել ներդրողների
հետ կապերը:
Փողեր
պետք է ներգրավել, ոչ թե այն ժամանակ երբ նրանց կարիքը կա, այլ երբ ի հայտ են գալիս
համապատասխան պայմաններ:
Ներգրավեք
ինչքան հնարավոր է շատ գումարներ, քանի որ դրանք կարող են պետք գալ «սև օրերի» ժամանակ:
Զարգացրեք
մերժումների իմունիտետ: Մերժումների մեծ թիվը նրանից չէ, որ ձեր ընկերությունը վատն
է, այլ նրանից որ ներդրողները չեն հասկանում, թե ինչով է զբաղվում ձեր ընկերությունը:
99 մերժումը հավասարազոր է մեկ մարդու, ով կասի ԱՅՈ:
Թույլ
մի տվեք որ ֆոնդերի հայթայթումը ձեզ շեղի ձեր հիմնական գործունեությունից: Սա ձեր համար
առաջին աշխատանքն է, սակայն ոչ միակը: Դուք չեք կարող հրաժարվել ընկերության կառավարումից
ֆոնդեր փնտրելու համար:
Այլ խորհուրդներ
Պարբերաբար
գրքեր, կարդացեք: Դրեք նպատակներ ու ամեն ամիս կարդացեք առնվազն մեկ գիրք:
Կազմեք
ծանոթությունների ցանց: Ձգտեք ծանոթանալ ինչքան հնարավոր է շատ մարդու հետ, մանավանդ
ընկերության հիմնադրման սկզբնական շրջանում:
Վերձրեք
արձակուրդ առանց մեղքի զգացումի: Այն ձեզ շատ ավելի շատ է պետք, քան ընկերության այլ
աշխատակիցներին: Վերձրեք անսպասելի և հաճախակի արձակուրդներ: Դուք կզարմանաք, թե այդ
ընթացքում ինչքան թարմ մտքեր են ծնվում ձեր ուղեղում:
Դուք
պետք է շատ հանրային ելույթներ ունենաք, թե ընկերության ներսում, թե արտաքին լասարանի
համար: Մի արեք դա պարտադրված, այլ կամավոր: Պատրաստվեք ամեն ելույթին, առավել ևս կարևոր
և մեծ միջոցառումներից առաջ:
Ձեր
գործն է աշխատել ընկերության թերությունների վրա: Առավելությունները իրենք իրենց գործը
կանեն: Սակայն, դուք մշտապես պետք է մտածեք թե ինչը կարող է գնալ, ոչ այնպես, ինչպես
պլանավորել եք:
Զբաղվեք
սպորտով: Ընկերության ղեկավարումը բացասաբար է ազդում ձեր ֆիզիկական և հոգեբանական
առողջության վրա: Սովորություն դարձրեք շաբաթվա ընթացքում մի քանի անգամ զբաղվել ձեր
առողջության ամրապնդմամբ:
Դուք
անընդհատ բանակցություններ եք վարում: Ներդրողների, գործընկերների, հաճախորդների, աշխատակիցների,
թեկնածուների և այլ մարդկանց հետ: Ձեռք բերեք բանակցությունների վարման հմտություններ:
Հիշեք,
ամեն անգամ, երբ դուք ինչ որ բանի համար ասում եք ԱՅՈ, մեկ այլ բանի ասում եք ՈՉ:
*
Google-ի նախկին աշխատակից և Hacker Earth ծառայության հիմնադիր Սաչին Գուպտայի մտքերը
ձեռնարկատիրության մասին: Նա սկսնակ ձեռներեցներին տալիս է տարբեր խորհուրդներ, թե
ինչպես կայացնել որոշումներ, լինել առաջնորդ, ներգրավել ներդրումներ և անցկացնել խորհրդակցություններ…
No comments :
Post a Comment