Ի՞նչ
է կառավարչական թվային մարքեթինգը:
Այն
հնարավորություն է տալիս ընկերությունների սեփականատերերին, տնօրեններին և մենեջերներին
որոշումներ կայացնել թվային մարքեթինգի ռազմավարության, գործիքների կիրառման արդյունավետության,
մարքեթինգային թիմի արտադրողականության, բյուջեի և այլ կարևոր հարցերի շուրջ:
Առաջին
հայացքից տպավորություն կարող է ստեղծվել,
թե թվային մարքեթինգով զբաղվելը այդքան էլ դժվար չէ: Սոցիալական ցանցերում պրոֆիլներ
ու էջեր բացելը րոպեների հարց է: Ապրանքների կամ ծառայությունների վերաբերյալ նկարներ,
հայտարարություններ, տեքստեր տեղադրելը լրիվ անվճար է: Կարելի է ոչ մեծ գումար ծախսել
ֆեյսբուքյան գովազդի և որոշ քանակությամբ «չինական Like»-եր հավաքելու նպատակով: Ավելին,
վեբկայք և էլեկտրոնային հասցեների ցանկ ունենալն էլ առանձնապես խնդիր չէ` թե´ գումարային,
թե´ ժամանակային առումով: