Աշխատանքային հայտարարությունների
ցանկացած կայք բացելիս անհնար է չնկատել, որ աշխատաշուկայում ամենաշատ պահանջարկ ունեցող
մասնագիտություններից մեկը շուկայի զարգացման մասնագետն է: Հաճախ միևնույն ընկերության
նման հայտարարությունը կայքում մնում է բավականին երկար, ինչից կարելի է ենթադրել,
որ շուկայի զարգացման լավ մասնագետ գտնելը հեշտ գործ չէ:
Իսկ ի՞նչ են պահանջում
ընկերությունները շուկայի զարգացման մասնագետից:
Երբ ընկերության
ղեկավարը փնտրում է շուկայի զարգացման մասնագետի, առաջին բնութագրիչը, որը մտքով անցնում
է, «քթի ծակով մարդ» լինելն է: Այստեղից էլ հենց սկսվում են դժվարությունները, չէ՞
որ նման մարդկանց թիվը խիստ սահմանափակ է: Բացի դրանից, նման մարդկանց պարագայում առկա
են ևս 3 խնդիրներ.