Հայտնի
է, որ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը պատախանատու է ընկերության ռազմավարությանը
համապատասխան անձնակազմի պլանավորման, աշխատանքային նկարագրերի կազման, նոր աշխատակիցների
հավաքագրման, անձնակազմի կատարողականի գնահատման արդյունավետ մեթոդների մշակման համար:
Հաճախ այն հանդիսանում
է ղեկավարությանը և աշխատակիցներին կապող հիմնական օղակը:
Իսկ ի՞նչ
բնորոշ գծերի, հմտությունների տեր մարդիկ կարող են հաջողության հասնել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում:
Ձեզ ենք
ներկայացնում ոլորտի փորձագետների, ինչպես նաև առաջատար կայքերի կողմից առաջարկված
7 բնորոշ գծեր, որոնք կարևոր են մարդկային ռեսուրսների կառավարիչների համար:
1. Վստահելիություն
Հաճախ
մարդկային ռեսուրսների կառավարիչները այն մարդիկ են, ում աշխատակիցները դիմում են,
երբ կազմակերպության ներսում ունեն խնդիրներ:
Մարդկային ռեսուրսների կառավարիչները նաև գործ ունեն այնպիսի զգայուն թեմաների հետ, ինչպիսիք են՝ աշխատավարձը, կազմակերպության
քաղաքականության խախտումները կամ անձնական խնդիրները, որոնք ազդում են աշխատանքի վրա: Ուստի
շատ կարևոր է, որ աշխատակիցը մարդկային ռեսուրսների կառավարչի հետ խոսելիս իրեն ազատ
և վստահ զգա:
2. Գերազանց լսելու ունակություն
Երբեմն
ավելի արդյունավետ է աշխատակցին թողնել խոսել խնդրի շուրջ, քան ակտիվ կերպով փորձել
լուծել այն: Հաջողակ մարդկային ռեսուրսների կառավարիչները կարողանում են լսել աշխատակցի
խնդիրները և նպաստում, որ խնդիրը լուծի հենց ինքը՝ աշխատակիցը:
3. Կոնֆլիկտները կառավարելու կարողություն
Բիզնեսի հաջողության համար մարդկային ռեսուսների կառավարիչը պետք է կարողանա տարբեր բնավորության տեր մարդկանց օգնել աշխատել միասին՝ ընկերության նպատակներին հասնելու ուղղությամբ: Որպես պրոֆեսիոնալ` մարդկային ռեսուրսների կառավարիչը պետք է հմուտ լինի կոնֆլիկտների կառավարման և լարված իրավիճակների հարթման մեջ:
4. Բանակցելու հմտություն
Հաճախ
երկու և ավել հակասող տեսանկյունների միջև հմուտ մարդկային ռեսուրսների կառավարիչը
կարող է ոսկե միջինը գտնել: Անհրաժեշտ է հիշել, որ բանակցության նպատակը երկու կողմերի
բավարարված լինելն է, ինչին հասնելը այդքան էլ հեշտ չէ:
5. Վաճառողի մտածելակերպ
Զարմանալի
է թվում, բայց մարդկային ռեսուրսների կառավարումը ինչ-որ առումով վաճառք է իրենից ներկայացնում:
Մարդկային ռեսուրսների կառավարիչները պետք է կարողանան վաճառել իրենց կազմակերպությունը
աշխատաշուկայում: Այս մտածելակերպը շատ կօգնի հաջողության հասնել մարդկային ռեսուրսների
կառավարման ոլորտում:
6. Նորագույն տեխնոլոգիաների իմացություն
Մարդկային
ռեսուրսների կառավարիչները պետք է ուշադիր լինեն ոլորտում առկա նոր տեխնոլոգիաներին`
կապված տեսազանգերի, արագ նամակագրական միջոցների կամ աշխատակիցների ներգրավման համակարգչային
ծրագրերի հետ: Դա կօգնի օպտիմալացնել մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացը
և արդյունավետ տնօրինել ժամանակը:
7. Լավ աշխատանքը գնահատելու ունակություն
Եվ վերջապես, ամենաներգրավված աշխատակիցները նշում են, որ աշխատում են այն
միջավայրում, որտեղ նվաճումները խրախուսվում են: Ուստի շատ կարևոր է գնահատման արդյունավետ
մեթոդներ մշակել կարողանալը և դրանց հետևելը:
Նշված
կետերը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հանդիսանում մարդկային ռեսուրսների կառավարման
մասնագետ լինելու համար: Իսկ ինչպե՞ս տիրապետել մարդկային ռեսուրսների կառավարչի հիմնական
գործառույթներին, կադրային գործավարությանը և աշխատանք գտնել այս ոլորտում: Նշված խնդիրների
լուծման նպատակով «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը ներդրել է «Մարդկային ռեսուրսների
կառավարման մասնագետի պատրաստում» ծրագիրը` Quick Start` Արագ մեկնարկ նախագծի շրջանակում:
Նախագիծը նախատեսված է այն անձանց համար, ովքեր աշխատանք են փնտրում, ցանկանում են
վերապատրաստվել կամ նեղ մասնագիտացում ստանալ: Նախագիծը կապող օղակ է հանդիսանում աշխատաշուկայի
և գործատուների միջև:
Ծրագրի առաջիկա մեկնարկը հուլիսի
7-ին է:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ
հետևյալ հղմամբ` https://goo.gl/pfaaB9
No comments :
Post a Comment