Աշխատանքային հայտարարությունների
ցանկացած կայք բացելիս անհնար է չնկատել, որ աշխատաշուկայում ամենաշատ պահանջարկ ունեցող
մասնագիտություններից մեկը շուկայի զարգացման մասնագետն է: Հաճախ միևնույն ընկերության
նման հայտարարությունը կայքում մնում է բավականին երկար, ինչից կարելի է ենթադրել,
որ շուկայի զարգացման լավ մասնագետ գտնելը հեշտ գործ չէ:
Իսկ ի՞նչ են պահանջում
ընկերությունները շուկայի զարգացման մասնագետից:
Երբ ընկերության
ղեկավարը փնտրում է շուկայի զարգացման մասնագետի, առաջին բնութագրիչը, որը մտքով անցնում
է, «քթի ծակով մարդ» լինելն է: Այստեղից էլ հենց սկսվում են դժվարությունները, չէ՞
որ նման մարդկանց թիվը խիստ սահմանափակ է: Բացի դրանից, նման մարդկանց պարագայում առկա
են ևս 3 խնդիրներ.
- նրանց շատ արագ headhunting են անում մրցակիցները,
- նրանք հաճախակի բացում են իրենց սեփական բիզնեսը,
- ընկերությունը հեշտությամբ կախվածության մեջ է ընկնում նրանցից:
- նրանց շատ արագ headhunting են անում մրցակիցները,
- նրանք հաճախակի բացում են իրենց սեփական բիզնեսը,
- ընկերությունը հեշտությամբ կախվածության մեջ է ընկնում նրանցից:
Երեք պարագայում
էլ տուժող կողմը ընկերությունն է:
Հիմա պատկերացնենք
ներմուծող կամ արտադրող ընկերություն, որի դեպքում շուկայի զարգացման մասնագետների
աշխատանքից կախված է համարյա ամեն ինչ: Ինչու՞ արտադրել կամ ներմուծել, եթե չի ստացվում
վաճառել:
Ամբողջ Հայաստանում
ծավալվելու համար նման ընկերությանը անհրաժեշտ է ամենաքիչը 25-30 աշխատակից: Իսկ նրանցից
քանի՞սը կարող են լինել «քթի ծակով»: Հավանաբար 2,3 կամ առավելագույնը` 5: Այդ դեպքում
ինչպե՞ս վարվել մնացածի հետ: Հեռացնե՞լ աշխատանքից և սկսել նոր աշխատակցի փնտրման անվերջանալի
ցիկլը, հրաժարվե՞լ ընկերության հաջողության հասնելու նպատակից, թե՞ առկա է 3-րդ` օպտիմալ
լուծումը:
Բոլոր հաջողակ
ընկերություններում այս խնդիրը արդեն վաղուց լուծվում է վաճառքի, հաղորդակցման, բանակցությունների,
ներկայացման և այլ այնպիսի գործիքների ներդրման միջոցով, որոնց կիրառման պարագայում
նույնիսկ սկսնակները կարողանում են կարճ ժամկետում հասնել հաջողությունների և դառնալ
արժեքավոր աշխատակից ընկերության համար:
Օրինակ` կարողանում են հաճախորդին անմիջապես «բռնելու» ու
ապրանքը ներկայացնելու փոխարեն վերջինիս համար վստահության մթնոլորտ ստեղծել, ինչի
շնորհիվ հաճախորդը անընդմեջ չի մտածում, թե ինչպես ազատվի վաճառողի «ճանկերից»: Ապրանքը
ներկայացնելիս ոչ միայն խոսում են ապրանքի բնութագրիչների, այլև` այն օգուտների մասին,
որոնք հաճախորդը կստանա: Ներդրված գործիքների միջոցով սկսնակները սովորում են նաև հաջողությամբ
փակել գործարքը նույնիսկ այն դեպքում, երբ հաճախորդը համառորեն «դիմադրում է»:
Ըստ հետազոտությունների,
անգամ թույլ վաճառքներ ունեցող ընկերությունում 1 շուկայի զարգացման մասնագետի վրա
ամսական ծախսվում է մոտ 500,000 դրամ (ներառյալ
աշխատավարձը, մեքենայի ծախսերը, անհրաժեշտ գործիքները): Իսկ այդ նույն ընկերությունում
շուկայի զարգացման 1 մասնագետը ամսական ամենաքիչը 3,500,000 դրամ շրջանառություն է
ապահովում: Եվ եթե կարելի է նոր գործիք սովորել կամ հմտություն ձեռք բերել, որը կօգնի
թեկուզ 3% մեծացնել շրջանառությունը, ապա նույնիսկ ամենաթույլ
վաճառքի դեպքում տարեկան 100,000-150,000 դրամ ծախսելը շուկայի զարգացման մասնագետին վերապատրաստելու համար
լրիվ արդարացված է:
Շուկայի զարգացման
գրագետ մասնագետների պատրաստման, ինչպես նաև սկսնակ մասնագետների վերապատրաստման նպատակով
«Բի Էս Սի» ընկերությունը ներդրել է հատուկ ծրագիր` Quick Start նախագծի շրջանակներում:
Այն հնարավորություն է տալիս կարճ ժամանակում տիրապետել մրցակիցների ապրանքների գնահատման,
հաճախորդների ներգրավման և պահպանման, հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցվելու
և ավելի շատ վաճառելու պրակտիկ գործիքներին:
Ծրագիրը հանդիսանում
է «Բի էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանի հեղինակային ծրագիրը
և հիմնված է իրական օրինակների և հայաստանյան իրավիճակի վրա: Սամվել Գևորգյանը խորհրդատվական
և թրեյնինգային ծառայությունների մատուցման ոլորտում ունի 25 տարվա փորձ և վաճառքի
դասընթացներ իրականացրել է 50-ից ավելի ընկերությունների համար: Միաժամանակ 25 տարվա
ընթացքում հասցրել է հիմնադրել 4 հաջողակ ընկերություններ և պատրաստ է արդյունավետ
վաճառքի գաղտնիքներով կիսվել մասնակիցների հետ:
Ծրագիրը ստեղծվել
է հաշվի առնելով շուկայի զարգացման մասնագետների մեծ պահանջարկը «Բի Էս Սի» ընկերության
գործընկեր-գործատուների շրջանում և նախատեսված է պատրաստելու շուկայի զարգացման պրակտիկ
մասնագետներ, ովքեր կտիրապետեն անհրաժեշտ գործիքների ու հմտությունների և կկարողանան
ծրագրի ավարտից անմիջապես հետո աշխատանքի անցնել որպես շուկայի զարգացման մասնագետ:
Ծրագրի մեկնարկը
հուլիսի 13-ին է:
Մանրամասներին
կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://goo.gl/xRMsRq
No comments :
Post a Comment