October 25, 2017

Երկու հիմնական հարց՝ հարկային օրենսգրքի վերաբերյալ


Հարցերին պատասխանում է «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական — հետազոտական ընկերության հիմնադիր Ահարոն Չիլինգարյանը:
  • Ինչու՞ Է կարևոր Հարկային Օրենսգրքին ծանոթանալ հիմա, ոչ թե դրա ուժի մեջ մտնելուց՝ 2018 թ. հունվարի 1-ից հետո:
— Հարկային օրենսգիրքն ընդունվել է 2016թ. հոկտեմբերի 4-ին: Այդպիսի փաստաթուղթ առաջին անգամ է ընդունվել Հայաստանում: Մի քանի դրույթներ արդեն իսկ ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, իսկ հիմնական մասը ուժի մեջ է մտնելու ընդամենը երեք ամսից: Ընկերությունները կարևոր պիտի համարեն վաղօրոք իմանալ հարկային հարցում սկզբունքային փոփոխությունների մասին՝ իրենց համապատասխան քաղաքականություններում և երբեմն նաև կոնկրետ բիզնես որոշումներում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու համար, ինչպես նաև 2018թ. համար կորպորատիվ բյուջետավորման հաշվարկներ կատարելու նպատակով:

October 23, 2017

Quick Start-ի մասին և ոչ միայն...

Մեկ տարի առաջ, հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցավ Quick Start-ի շնորհանդեսը: Որոշեցինք հիմա մեծ շուքով չնշել, քանի որ մտածելու, վերլուծելու և թիմով ապագա պլաններ մշակելու կարիք կար: 
Կուզենայի նշել մի քանի փաստեր, թե ինչ լուրջ ձեռքերումներ ունեցանք այս մեկ տարվա ընթացքում.

1. Quick Start-ը դարձավ իսկական բրենդ: Որպես գաղափար, որպես ընկալում, որպես մոտեցում: Իսկ երբ դա փաստում են իսկական պրոֆեսիոնալները, դա արդեն բավարարվածության այլ կատեգորիա է: Երբ մայիսին տեղի ունեցած մեր լավագույն գործընկերներից Skill.am-ի պաշտոնական բացման ժամանակ անցկացվող վիկտորինայի ընթացքում հնչեց «Ո՞րն է BSC Business Support Center-ի կողմից այս տարվա ընթացքում իրականացված ամենահայտնի նախագիծը» և հնչեց Quick Start պատասխանը, ուրախությանս ու հպարտությանս սահման չկար:
ՇՈՒՏՈՎ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ !!! 
«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 4 հիմնական մասից և 22 գլխից: Բովանդակությունն ու գլուխները կառուցված են այնպես, որ օգտակար կլինի կարդալ հերթականությամբ՝ նախաբանից մինչև վերջաբան, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ անդրադառնալ առանձին գլուխների, որոնց թեմաներն ընթերցողին ավելի կհետաքրքրեն: Գրքում ներառված բոլոր՝ հայկական ընկերությունների վերաբերյալ օրինակներն իրական են:
Գիրքը հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են բուհական «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են տնտեսագիտական ու բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:
Դիզայնի համար հատուկ շնորհակալություն՝ Doping Creative Advertising-ին:
#ՔոՍեփականԲիզնեսըՀայաստանում