Հարցերին պատասխանում է «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական — հետազոտական ընկերության հիմնադիր Ահարոն Չիլինգարյանը:
- Ինչու՞ Է կարևոր Հարկային Օրենսգրքին ծանոթանալ հիմա, ոչ թե դրա ուժի մեջ մտնելուց՝ 2018 թ. հունվարի 1-ից հետո:
— Հարկային օրենսգիրքն ընդունվել է 2016թ. հոկտեմբերի 4-ին: Այդպիսի փաստաթուղթ առաջին անգամ է ընդունվել Հայաստանում: Մի քանի դրույթներ արդեն իսկ ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, իսկ հիմնական մասը ուժի մեջ է մտնելու ընդամենը երեք ամսից: Ընկերությունները կարևոր պիտի համարեն վաղօրոք իմանալ հարկային հարցում սկզբունքային փոփոխությունների մասին՝ իրենց համապատասխան քաղաքականություններում և երբեմն նաև կոնկրետ բիզնես որոշումներում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու համար, ինչպես նաև 2018թ. համար կորպորատիվ բյուջետավորման հաշվարկներ կատարելու նպատակով:
- Որո՞նք են օրենսգրքի հիմնական առանձնահատկությունները: Ո՞րն է Ձեր կարծիքով ամենից կարևոր փոփոխությունը: Ի՞նչ փոփոխությունների կբերի օրենսգիրքը:
— Օրենսգրքի առանձնահատկությունը. այն նոր, միջազգային մակարդակի նորմատիվ ակտ է: Առաջին անգամ օրենքով սահմանվեցին հարկային համակարգի սկզբունքները: Օրինակ. պատասխանատվության համաչափություն, մրցունակություն, արդյունավետություն: Այդ և այլ սկզբունքները իրականում տեղ գտան հենց այս օրենսգրքում:
Օրենսգրքով հիմնական փոփոխություններն են.
- տնտեսության և արտահանման նկատմամբ հարկի հաշվարկման կարգի, դրույքաչափերի և վարչարարական գործիքների կիրառման էական փոփոխություններ: Օրինակ, արտասահմանում ծախսերի նվազեցման սահմանափակումների հանում, ամորտիզացիայի և նորոգման ծախսերի կապիտալացման նոր համակարգ, աահ դեբետների օգտագործման աննախադեպ հնարավորություն, սեփական կապիտալի այլ տարրերում վնասի ծածկման նպատակով ներդրումների ազատում, անհատույց ստացված հողի հարկման երկարաձգում մոտակա տաս տարվա վրա, շահութահարկի կանխավճարի ալտերնատիվ մեխանիզմ, գույքային հարկերի հաշվարկման բեռի տեղափոխում համայնքների վրա և այլն: Դրա հետ միաժամանակ աստիճանաբար ուժի մեջ է մտնում ֆիզիկական անձանց շահութաբաժինների հարկումը, և մեծանում են ակցիզային հարկի և բնօգտագործման վճարների դրույքաչափերը, իսկ ոչ ռեզիդենտների համար սահմավում են «մշտական հաստատության» ազգային ավելի խիստ ռեժիմ, քան դա առկա է հարկային համաձայնագրերով:
- հարկման արդարության և հավասարության նպատակով փաստաթղթավորման և վարչարարման փոփոխություններ: Օրինակ. շուկայից գնումները արդեն կհարկվեն 20 տոկոսով, կարելի է հիմա կիրառել ճշգրտող հաշիվ-ապրանքագրեր, իրական գնից ցածր վաճառքը ագրեսիվ չի հարկվի, եթե առկա է դրա պատշաճ փաստաթղթավորումը, մեծանում են անուղղակի եղանակով հարկերը հաշվարկելու հիմքերը, կիրառվելու է տրանսֆերային գնագոյացման մեխանիզմ («պարզված ձեռքի հեռավորությամբ» գործարքներ իրականացնելու պահանջ), հիմա արդեն կհրապարակվեն բոլոր ստուգվածների և ուսումնասիրվածների անունները, ներդրում է հարկ վճարողի հետ համագործակցելու՝ «հորիզոնական մոնիթորինգի» համակարգը: Դրա հետ ընդլայնվում են հարկ վճարողին սպասարկման ծառայությունները. առցանց տեղեկություն ստանալ հարկային պարտավորությունների կատարման վիճակի մասին, տեսնել այլոց տրամադրված պաշտոնական իրազեկման պատասխանները:
Օրենսգիրքը մոտակա 3-5 տարում կբերի տնտեսության վրա դրական ազդեցության, ներդրումներին նպաստմանը և հենց բուն տնտեսավարման վրա հարկերի նեյտրալ ազդեցության հասնելուն: Դրա համար կարևոր է կիրառման իրավապրակտիկայի ուշադիր ուսումնասիրություն և համապատասխանաբար վերափոխված դատա-իրավական համակարգ: ՀՀ նոր Սահմանադրությունը պետք է նոր հնարավորություններ ընձեռի այդպիսի միջավայր ստանալու և առաջընթացի համար: Միաժամանակ կարևոր է, որ հենց հարկ վճարողները շատ լավ իմանան օրենքը և կիրառեն ի նպաստ իրենց գործի:
2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի վերաբերյալ խորը և համակողմանի գիտելիքներ կարելի է ձեռք բերել մասնակցելով նոյեմբերի 8-ից մեկնարկող սեմինարների շարքին: Մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք հետևել հղմանը
No comments :
Post a Comment