Մեկ տարի առաջ, հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցավ Quick Start-ի շնորհանդեսը: Որոշեցինք հիմա մեծ շուքով չնշել, քանի որ մտածելու, վերլուծելու և թիմով ապագա պլաններ մշակելու կարիք կար:
Կուզենայի նշել մի քանի փաստեր, թե ինչ լուրջ ձեռքերումներ ունեցանք այս մեկ տարվա ընթացքում.
1. Quick Start-ը դարձավ իսկական բրենդ: Որպես գաղափար, որպես ընկալում, որպես մոտեցում: Իսկ երբ դա փաստում են իսկական պրոֆեսիոնալները, դա արդեն բավարարվածության այլ կատեգորիա է: Երբ մայիսին տեղի ունեցած մեր լավագույն գործընկերներից Skill.am-ի պաշտոնական բացման ժամանակ անցկացվող վիկտորինայի ընթացքում հնչեց «Ո՞րն է BSC Business Support Center-ի կողմից այս տարվա ընթացքում իրականացված ամենահայտնի նախագիծը» և հնչեց Quick Start պատասխանը, ուրախությանս ու հպարտությանս սահման չկար:
2. Ունեցանք բազմաթիվ մասնակիցներ, ովքեր մանակցելով ծրագրերին գտնում են իրենց տեղը ոչ միայն աշխատանքի տեղավորվելով, այլև՝ սեփական բիզինես սկսելով:
3. Ձեռք բերեցինք հարյուրավոր նոր ընկերներ` ի դեմս մասնակիցների: Ստեղծվել է մի յուրօրինակ ու համերաշխ ընտանիք, չեմ վախենում այս բառը օգտագործելու համար, քանի որ մեր մասնակիցների հետ հանդիպումները չեն սահմանափակվում միայն մասնակցած ծրագրերով, այլև տարբեր բոնուս դասեր, ժամանցային և ինտելեկտուալ հանդիպումներ են կազմակերպվում մեր ընտանիքի անդամների համար:
4. Ունեցանք տասնյակ համագործակից ընկերություններ: Բոլորին շնորհակալ եմ մեր կողքին լինելու և գաղափարը միասին առաջ տանելու համար:
5. Quick Start-ը մտավ մարզեր` առաջին ծրագիրը իրականացնելով Գյումրիում: Առաջիկայում կլինեն ավելի շատ նորություններ: Մարզերը մեզ համար միշտ առաջնահերթություն են եղել: BSC-ի միջին ցուցանիշը ցույց է տալիս, որ մեր գործունեության 80%-ը իրականացվում է մարզերում: Պետք է Quick Start-ի համար նույնպես հասնենք այդ ցուցանիշին:
6. Quick Start-ի շուրջ համախմբվեց հզոր թիմ և կուտակվեց մեծ փորձ: Anna Gevorgyan-ի և Hripsime Sarikyan-ի շնորհիվ այն հասցվեց նոր մակարդակի:
7. Quick Start-ը բազմիցս ընդօրինակվեց և շարունակվում է ընդօրինակվել տարբեր անհատների և կազմակերպութունների կողմից: Սա էլ եմ համարում մեծ ձեռք բերում և հաջողության ցուցանիշ, քանի որ երբ այն տարածվում է, թեկուզ copy-paste՝ իմ համար ոչ ընդունելի տարբերակով (սիրում ու նախընտրում եմ արժեք ավելացնել, այլ ոչ կրկնել), դա ևս փաստում է, որ գաղափարը լավն է ու կենսունակ: Առաջին զգացողությունս այն է, որ ախր ինչու՞ են կրկնում, նույնը անում, ի՞նչ է այլ ուրիշ գաղափարներ չկան, չե՞ն կարողանում գտնել: Եղել են դեպքեր, երբ համարյա նույն անունով, նույն հայտարարությամբ, կամ նույն գաղափարը այլ բառերով «նախագծեր» են եղել ու մենք զանգահարել ու առաջարկել ենք փոխել, քանի որ դա ուղղակի copy-paste` բառիս բուն իմաստով: Մեկ անգամ նույնիսկ իրավաբանի ենք ներգրավել, ու հարցը արագ լուծվեց: Հիմա, ոչինչ չենք անում, չենք էլ պատրաստվում, քանի որ անձնական և բիզնես տեսանկյունից դիտարկելով, բավարարվածություն եմ զգում, որ ինչ հզոր գաղափար էր, որ մարդիկ կրկնում են լրիվ նույնը՝ առանց որևէ բան փոխելու:
Այնպես որ, միշտ լավատես, միշտ արժեք ավելացնելով, միշտ նայելով ապագային ու մարդկանց ի սրտե աջակցելով առաջ ենք գնում: Քանի որ Quick Start = մասնագիտական դասընթացներ + գործնական այցեր + որակավորման շնորհում + անհատական խորհրդատվություն + կապ գործատուների հետ
ՀԳ: Իսկ տարեդարձը անպայման նշելու ենք հաջորդ գարնանը, երբ… Սպասեք նորությունների…#BSC #QuickStart
No comments :
Post a Comment